Անհրաժեշտ է մշակել բանաձև, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձևավորման կայուն և կանխատեսելի մեխանիզմ. Մոսկվայում կայացել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը

Լուրեր

09.11.2026 | 12:50
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
Բոլորը

ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ ապրիլի 4-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի գլխավորությամբ կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցել են նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը:

«Նիստի սկզբում համանախագահները նշել են, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում նախորդ նիստի որոշումները ընդհանուր առմամբ կատարվել են:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրական արդյունաբերության, տրանսպորտի, սննդի անվտանգության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում: Համանախագահներն ընդգծել են, որ պետք է հատկապես ուշադրություն դարձնել տուրիզմի ոլորտի զարգացմանը, որը հանդիսանում է հայ-ռուսական առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության նշանակալի ուղղություն: Այդ նպատակով կարևորվել է նիստից հետո ստորագրված 2019-2021 թնականների համար համապատասխան գերատեսչությունների համագործակցության միջոցառումների ծրագիրը:

Նիստի ընթացքում մասնավորապես համանախագահները գոհունակությամբ են փաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրի ուղղությամբ արձանագրված դրական դինամիկան՝ նշելով, որ կողմերը կշարունակեն իրականացնել համատեղ աշխատանքներ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2018 թվականի տվյալներով կազմել է շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլար և ավելացել է 2017 թվականի համեմատությամբ 11.2 տոկոսով:

Առանձնակի կարևորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդ ստեղծելու գաղափարը, ինչը, ըստ համանախագահների, կնպաստի երկու երկրների բիզնես համայնքների արդյունավետ համագործակցության խորացմանը, ինչպես նաև կծառայի որպես բիզնեսի առջև ծառացած խնդիրների և օրակարգային հարցերի բարձրաձայնման հարթակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կստեղծվի համանախագահերի տեղակալի ինստիտուտ, որը կներկայացնի բիզնես համայնքը:
Երկու կողմերը ողջունել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-ռուսական ներդրումային ֆոնդ նախաձեռնելու պայմանավորվածությունը՝ ընդգծելով այդ գործընթացում Եվրասիական զարգացման բանկի դերը:

Համանախագահներն առանձնակի կարևորել են միջտարածաշրջանային համագործակցության զարգացումն ու այդ գործընթացում հայ-ռուսական միջտարածաշրջանային ամենամյա համաժողովի կազմակերպումը:

Բանակցությունների արդյունքում առաջընթաց է արձանագրվել ռուսական կողմի հետ Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում հայ աշակերտների համար հայերենը որպես մայրենի և պարտադիր առարկա դասավանդելու խնդիրների վերացման հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ լուսավորության նախարարությունը, ՌԴ կրթության կառավարման շահագրգիռ մարմինները և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կաջակցեն հայ խիտ բնակչության վայրերում գտնվող ՌԴ հանրակրթական կազմակերպություններում հայերենի դասավանդման զարգացմանը, որպես մայրենի լեզու և պարտադիր ուսումնական առարկա։

Ռուսական կողմը նիստի ընթացքում տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակությունը ավելացնելու նպատակով նախատեսում է իրականացնել 2019-2021 թվականների Վերին Լարսի վերակառուցման ծրագիր:

Անդրադարձել է կատարվել նաև Հայաստան բնական գազի մատակարարման հարցին և նշվել է, որ անհրաժեշտ է մշակել բանաձև, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձևավորման կայուն և կանխատեսելի մեխանիզմ:

Միջկառավարական հանձնաժողովի նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը քայլեր կձեռնարկի աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում միգրացիոն քարտերում նշված նպատակի փոփոխությունն առանց երկրից դուրս գալու իրականացնելու հնարավորության ուղղությամբ: Պայմանավորվածության համաձայն ռուսական կողմը նաև աշխատանքներ կիրականացնի աշխատանքային գործունեություն ծավալելու ընթացքում վարորդական իրավունքների փոխճանաչման ուղղությամբ օրենսդրական փոփոխության գործընթացն արագացնելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: