Ի՞նչ տարբերություն՝ ով է դատավորների վրա փորձում ազդել՝ պաշտոնյան, թե՞ հանրությունը․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
03.09.2026 | 19:29
Մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և փայփայում ենք, որ խաղաղությունը շարունակական լինի. ՀՀ նախագահը՝ Չեխիայի նախագահին
03.09.2026 | 19:14
ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը «գերմանա-ռուսական մշակութային կապերի դարաշրջանի ավարտն է»․ Գյոթեի ինստիտուտի նախագահ
03.09.2026 | 19:00
Փաշինյանն օպորտունիստ է․ այսօր ԵՄ-ին հաճո քաղաքականություն է վարում, վաղն իրավիճակ փոխվի՝ կդառնա պրոռուսական․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այն  համոզմանն է, որ եթե հեղափոխությունից հետո իշխանության երկու թևերում տեղի ունեցած փոփոխություններն ակնհայտ են, ապա նույնը չի կարելի ասել դատական իշխանության վերաբերյալ, թեև կար կարծրացած պատկերացում, որ եթե գործադիրից դատավորներին չեն հրահանգում, դա պետք է ապահովեր նրանց անկախությունը, սակայն իրականությունն այլ է։

Այս մասին այսօր Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում դատավորները թիրախավորվել են հանրության կողմից։

Ըստ պատգամավորի՝ ստացվում է, որ տարիներ շարունակ այն հանրությունը, որը բողոքել է դատավորներից իշխանությունից կախյալ վիճակում լինելու համար, այժմ ինքն է հախուհաշիվ պահանջում այդ նույն դատավորներից իրենց կայացրած որոշումների համար։

«Իշխանությունը կամք է գործադրում իր կողմից դատավորների վրա արտաքին ազդեցության և միջամտության գործոնը վերացնելու համար, մյուս կողմից՝ ձևավորվում է հանրային այդ վտանգավոր միտումը. իսկ ի՞նչ տարբերություն, ո՞վ է արտաքին միջամտության սուբյեկտը՝ պաշտոնյան, թե՞ քաղաքացին»,- նկատեց Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան