Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Խաֆթարը բանակին հրամայել է հարձակվել Տրիպոլիի վրա

Լուրեր

10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
Բոլորը

Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Խաֆթարը իր զորքերին հրամայել է հարձակվել երկրի մայրաքաղաք Տրիպոլիի վրա. գրում է ria.ru-ն՝ հղում անելով Ալ-Արաբիա Ալ- Հադար ՀԸ-ին:

Խաֆթարը  Տրիպոլիի բնակիչներին կոչ է արել «զենքերը վայր դնել և սպիտակ դրոշ բարձրացնել», իսկ բանակին հրամայաել է ապահովել արտասահմանցիների անվտանգությունն ու խաղաղ բնակիչների չկրակել:

Լիբիայում երկիշխանություն է. երկրի մի մասը վերահսկում է կառավարությունը, մյուսը՝ խորհրդարանը և Խաֆթարի բանակը:

Տեսանյութը վերնագրված է «Տրիպոլիի ազատագրման գործողություն», որում Խաֆթարն ասում է, որ գործողությունը լիբիացի ժողովրդի պահանջի պատասխանն է՝ «քաղաքում գրոհայինների և ահաբեկիչների իշխանությանը վերջ տալու մասին»:

2011 թ. քաղաքացիական պատերազմից և երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո Լիբիայում երկիշխանություն է պահպանվում: Արևելքում իշխում է խորհրդարանը և ֆելդմարշալ Խաֆթարի հրամանատարության ներքո գտնվող բանակը: Արևմուտքում՝ Տրիպոլիիում, ազգային համաձայնության կառավարությունը, որը ձևավորվել է ՄԱԿ-ի աջակցությամբ և ճանաչվել միջազգային հանրության կողմից: