Գերմանիան քիչ առաջ վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ վավերացրեց ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ կնքված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Այս մասին տեղեկացնում է ԱԺ Եվրոպական ինտեգրաման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Հիշեցնենք, որ մինչ այս համաձայանգիրը վավերացրել էին Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, ՄԹ-ն, Ռումինիան և Դանիան: Եվրոպական ազդեցիկ երկրկներից համաձայանգիրը առայժմ չի վավերացրել Ֆրանսիան: