«Չեմ հասկանում՝ որտե՞ղ է ազգային անվտանգության խնդիրը»․ Վահե Հովհաննիսյանը՝ ֆեյքերի դեմ պայքարելու՝ վարչապետի հանձնարարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 18:46
Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը
03.09.2026 | 18:35
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար
03.09.2026 | 18:28
Փաշինյանի հանձնարարությունից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ
03.09.2026 | 18:26
Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
03.09.2026 | 18:16
Կառավարությունը նոր վարկ կվերցնի // ՌԴ-ի հետ քննարկվում է «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 18:15
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան
03.09.2026 | 18:10
«Ուրարտու»․ «Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ»
03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:53
Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ
03.09.2026 | 17:45
Նախագահականի դիմացից քարշ էին տվել որդեկորույս մորը․ ՀՀ-ն 9000 եվրո կվճարի ոստիկանների բռնի գործողությունների պատճառով 
03.09.2026 | 17:35
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ
03.09.2026 | 17:30
Գագիկ Ծառուկյանը ունի գույք, կապիտալ, Փաշինյանի սպառնալիքները իրականություն չեն դառնալու. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:27
Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
03.09.2026 | 17:26
ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվեց Տիգրան Ավինյանի խոսնակ
Բոլորը

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ֆեյքերի դեմ պայքարի մասին վարչապետի հանձնարարականին, ասաց․ «Մանիպուլյատիվ հասկացությունը շատ վերացական է։ Ի՞նչ է դա նշանակում։ Երկրորդ՝ ի՞նչ կապ ունի ԱԱԾ-ն։ ԱԱԾ-ն ունի շատ կարևոր գործառույթներ՝ որպես ազգային անվտանգության ծառայություն մեր երկրում, բայց ես չեմ կարծում՝ դա լավագույն միջոցն է մամուլի կամ սոցիալական ցանցերի վերահսկման»։

Ուստի Հովհաննիսյանը չի հասկանում՝ որտե՞ղ է ազգային անվտանգության խնդիրը և ինչու հենց ԱԱԾ-ն պետք է զբաղվի այդ խնդրով։

«Էս ծառայությունն ունի շատ լուրջ գործառույթներ։ Գուցե թողնենք զբաղվի դրանո՞վ»,- առաջարկեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կան մարդու իրավունքների և խոսքի ազատության հարցերով զբաղվող մարմիններ՝ տասնամյակների փորձով, որոնք կարող են համարժեք պարզաբանումներ տալ կամ արձագանքել։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը ԱԱԾ տնօրենին հանձնարարեց ավելի կոնկրետ արդյունքներ գրանցել ֆեյքերի հարցով՝ ասելով․ «Այո՛, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ապա դա ազգային անվտանգության խնդիր է»:

«Որ պետությունները փորձել են մտնել էս թեմայի մեջ, միշտ պրոբլեմներ են ունեցել։ Սա ավելի գրագետ, ավելի հանդարտ քննարկման թեմա է։ Սա մի տենդենց է, որ ամբողջ աշխարհում կա»,- նշեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով վարչապետի նշած միլիոնավոր դոլարների ծախսի խնդրին՝ Վահե Հովհաննիսյանն ասաց․ «Հայաստանում բոլոր ժամանակներում բոլոր թերթերը ինչ-որ տեղից գումար են ստացել, ու էդ գումարը հրեշտակները չեն բերել, բերել են էն շրջանակներից, որտեղ գումարը կա»։

Նա նաև նշեց․ «Հիշեք, թե ինչ էր կատարվում անցյալ տարի ապրիլին և ինչ հսկայական մանիպուլյատիվ հարձակման ենթարկվեցին ոչ ՔՊ-ական շրջանակները՝ սպառնալիքներից մինչև վիրավորանքներ»։

Դիտարկմանը, թե դրանք ֆեյքեր չէին, նախկին իշխանությունից դժգոհ քաղաքացիներն էին, Հովհաննիսյանն ասաց․ «Եթե քաղաքացին վերջին բառերով վիրավորում է ընդդիմախոսին, դա նորմա՞լ է, ոչ մեկ չպիտի՞ զբաղվի»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ ունեցանք հեղափոխության արդյունքում և ինչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում, Վահե Հովհաննիսյանն ասաց․ «Հեղափոխության արդյունքում մենք ունեցանք փոփոխությունների հնարավորությունը, իմ համար ամենակարևոր, ամենաթանկ բանը դա է»։

Սակայն նա նաև կարծում է, որ փոփոխությունների հնարավորությունը բաց ենք թողել։

«Մենք հիմա ունենք առանց պատկերացումների մոդել, դեռ չենք դրել՝ որն է առաջընթացի մեր պատկերացումը։ Հինը մերժելով՝ նորը չենք ստեղծել»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով․ «Այսօր բովանդակային հանրային օրակարգը չկա։ Բարեփոխումների օրակարգը չկա, սա շատ վատ է պետության համար»։

Հայտարարված տնտեսական հեղափոխությունը նույնպես տեսանելի չէ Հովհաննիսյանի համար։ «Աշխարհի բոլոր երկրներում, որոնք ունեցել են տնտեսական բարեփոխումներ, այդ տնտեսական բարեփոխումն ունի իր բարեփոխիչ ղեկավարը՝ իր անուն-ազգանունով։ Հիմա մենք խոսում ենք Հայաստանում տնտեսական հեղափոխության մասին, ես ուզում եմ հարցնել՝ ո՞վ է Հայաստանում տնտեսական հեղափոխության հեղինակը։ Ո՞վ է Հայաստանում տնտեսական բլոկի ռեֆորմիստը»,- հարց ուղղեց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Մարինե Խառատյան