Ավտոշուկան ուզում է շարժվի վարչապետի նստավայր, Օսիպյանն ասում է՝ համբերեք. ավտոներկրող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավտոներկրողները քիչ առաջ բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի շենքի դիմաց: Պատճառը 2020 թվականի հունվարից բարձրացող ներկրման հարկերն է:

Ավտոներկրողների խոսքով՝ հինգ տարեկան ավտոմեքենաների համար վճարում են 32 տոկոս հարկ:

«Եթե ես ներկրում եմ 2015 թվականի արտադրության մեքենա, պարզ է, որ այն թանկարժեք է, և ես նրա գնի 32 տոկոսը պետք է վճարեմ պետական բյուջե: Հիմա օրենքը փոխում են, որից հետո այլևս չենք վճարում մեքենայի շուկայական արժեքի 32 տոկոսը: Ասում են՝ ըստ շարժիչի պետք է վճարենք հինգ եվրո: Եթե մեքենայի շարժիչի ծավալը 2.5 է, այսինքն՝ լինում է երկու հազար հինգ հարյուր կուբ, ստացվում է՝ 2.500 անգամ հինգ եվրո, որն անում է 12.000 եվրո, իսկ դրամով՝ 9 մլն դրամ: Ստացվում է, որ ներկրման համար այսքան գումար ենք վճարելու: Հիմա այս նույն մեքենայի համար վճարում ենք 400.000 ՀՀ դրամ»,- ասաց բողոքողներից մեկը:

Այս փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի՝ ԵՏՄ անդամ երկիր լինելով: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ նշեց, որ խնդիրը քննարկել են պետական կառույցների ներկայացուցիչների հետ, բայց հարցը լուծում չի ստացել:

Բողոքողների հետ հանդիպեց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան