Ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան՝ Մյուլլերի հետաքննությունից հետո

Լուրեր

12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
12.07.2026 | 10:53
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
12.07.2026 | 10:14
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12.07.2026 | 09:01
Ռոման Բերեզովսկին ռուսական ակումբ է գլխավորել
12.07.2026 | 08:41
Քոնոր Մաքգրեգորի վերադարձը UFC անհաջող ստացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.07.2026 | 08:28
ԱԱ-2026․ Կիսաեզրափակիչում՝ Անգլիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 23:11
Լինդա Նոսկովան՝ «Ուիմբլդոնի» չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:51
Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել «Ալ Ահլիում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:07
RAF. Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 19:59
Մի՛ վնասեք ծառերն ու բուսականությունը, մի՛ անհանգստացրեք վայրի կենդանիներին. ՇՄՆ-ի կոչը
Բոլորը

Ռոբերտ Մյուլլերի աղմկահարույց զեկույցի սեղմագրի հրապարակումից օրեր անց ռուսական մամուլը ողողվեց քաղաքական գործիչների ծաղրական մեկնաբանություններով. գրում է VOA-ն:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը համեմատեց Մյլուլլերի ջանքերը մութ սենյակում գոյություն չունեցող սև կատվի որոնման հետ:

Մոսկվան, ինչևէ, շուտով փոխեց իր տոնայնությունը:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս է հայտարարել, որ շահագրգռված է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ»: Իսկ,թե որքանով է դա իրատեսական՝ կախված է նրանից, թե ով է կանխատեսողը:

Խորհրդային Միությունում ԱՄՆ-ի դեսպան Ջեք Մեթլոքի կարծիքով,- «Հավանաբար պետք է սպասել մինչև հաջորդ նախագահի ըտրությունը»:

Հարվարդի համալսարանից Մարկ Կրամերը կարծում է, – «Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում, եթե իհարկե նա վերընտրվի, միգուցե ստեղծվի հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ իրավիճակ»:

Արևմտյան որոշ փորձագետներ կարծում են, որ Կրեմլի հետ դավադրության մեջ ներգրավված լինելու Թրամփին հասցեագրված մեղադրանքները վարկաբեկեցին նրա անունը, միաժամանակ անդառնալի վնաս հասցնելով ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի և Կրեմլի հարաբերություններին:

«Կարծում եմ մենք հասել ենք մի կետի, երբ երկու կողմում էլ տհաճ նստվածք է գոյացել և այս փուլը շրջանցելու համար համբերություն ու ժամանակ է հարկավոր», – կարծում է Ռաթգրզ համալսարանի պատմության բաժնի դասախոս Դեյվիդ Ֆոգլեսոնգը:

Ըստ որոշ վերլուծաբանների՝ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա ներկայիս լարվածությունը ԱՄՆ-ի ներքաղաքական ճգնաժամի ուղղակի հետևանք է:

Թեև փորձագետների գերակշռող մասը հավատացած է, որ Ռուսաստանը փորձել է ներազդել ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին՝ նրանցից շատրեը նաև մեղադրում են ամերիկյան ԶԼՄ-ներին Մյուլերի հետաքննությունը կողմնակալ լուսաբանելու համար:

«Ամերիկյան քաղաքական կյանքում Ռուսաստանի միջամտության հանդեպ թերահավատ վերաբերմունքը չէ հարցը, այլ՝ չափազանցությունների շրջանակը», – կարծում է Ռաթգրզ համալսարանի պատմության բաժնի դասախոս Դեյվիդ Ֆոգլեսոնգը:

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում համաքված փորձագետների ու դիվանագետների միայն մեկ հարցի շուրջ են համակարծիք: Միխայել Գորբաչևի գլխավոր թարգմանիչ Պավել Պալաժչենկոյի համոզմամբ՝ «Այս թեման` Մյուլլերի հետաքննության զեկույցի թեման փակված չէ: Սակայն երկխոսության անհրաժեշտություն ու հնարավորություն կա և եղել է նույնիսկ նախքան զեկույցի հրապարակումը»:

Թվում է՝ երկխոսության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ թե Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների որոշումներով, այլ աշխարհում երկու երկների ազդեցության չափով:

Իգոր Տիխոնենկո, Մոսկվա, Վահե Օհանյան, Ամերիկայի Ձայն, Վաշինգտոն