Եթե իմ նշանակումն անօրինական էր, թող 10 ամիս առաջ ազատեին. Կոնստանտին Օրբելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
Բոլորը

Չգիտես ինչու՝ Նազենի Ղարիբյանը որոշել է, որ ես անօրինական եմ նշանակվել Օպերայի տնօրենի պաշտոնում: Ապրիլի 4-ին հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Այդ մասին Մշակույթի նախարարությունն ինձ ասում է վերջին ութ կամ ինն ամիսներին: Ես ասում եմ՝ դա իմ խնդիրը չէ, ինձ անօրինական կերպով նախարարությո՞ւնն է նշանակել: Ասում են՝ ոչ: Այդ դեպքում ի՞նչ անօրինականություն է ձեզ անհանգստացնում»,- հավելեց նա:

Օրբելյանի խոսքով՝ նախարարությունից ասել են, Կառավարության որոշում է եղել, որի համաձայն՝ իրեն այդ պաշտոնին նշանակել է Արմեն Ամիրյանը. «Ասում եմ՝ ուրեմն խնդիր ունեք Կառավարության հետ: Հայց ներկայացրեք Կառավարության դեմ, և թող դատարանը որոշի՝ որոշումն օրինական է եղել, թե՞ անօրինական: Ձեզ հետ իմ պայմանագիրն օրինական է: Ես չեմ խնդրել, որ ինձ նշանակեն այդ պաշտոնում, դա իմ կյանքի նպատակը չի եղել»:

Օպերայի գեղարվեստական ղեկավարի խոսքով, եթե ամեն ինչ այնպես է, ինչպես Նազենի Ղարիբյանն է ասում, իրեն պետք է տասն ամիս առաջ ազատեին պաշտոնից:

«Ինչո՞ւ չարեցին: Սպասում էին, որ ինքս կգնամ: Ես ասացի՝ ինքս չեմ գնալու, ինչպե՞ս եմ դա բացատրելու կոլեկտիվին, չէ՞ որ չեմ կարող դավաճանել իմ թատրոնին, նրանց, ովքեր ինձ վրա հույս են դրել»,- ասաց Օրբելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: