Ապրիլի 8-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու
Քաղաքականություն
04.04.2019 | 12:51Ապրիլի 8-ին՝ ժամը 11-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու: Այսպիսի որոշում կայացվեց կառավարության այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են հետեշևյալ հարցերը.
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: