Եթե ես ինչ-որ ձևով կարողանամ իմ երկրին օգտակար լինել,պատրաստ եմ. Կոստանյանը՝ պաշտոն ստանձնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

Գևորգ Կոստանյանը սկսել է համագործակցել իրավապահ համակարգի հետ, մասնավորապես՝ Քննչական կոմիտեի, և այդ համագործակցության արդյունքում ստեղծվել է քննիչների համար ուղեցույց՝ քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ:

Այսօր ուղեցույցի շնորհանդեսից հետո լրագրողները Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք սա չի ենթադրում, որ նա սկսել է համագործակցել նոր իշխանությունների հետ:

«Ես միշտ ասել եմ, որ իմ պաշտոնների բերումով՝ մեր երկրին եմ ծառայություն մատուցում, անկախ նրանից՝ ինչ կարգավիճակում կլինեմ։ Անկախ որևէ կարգավիճակից, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր երկրի համար, իր հնարավորությունների չափով, ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կհանգեցնեն երկրի բարօրությանը: Եթե երկրի բարօրությանը քո միջամտությունը պայմանավորված է քո պաշտոնական դիրքով, կարծում եմ, իմ նկատմամբ դա կիրառելի չէ»,- պատասխանեց Գևորգ Կոստանյանը:

Մամուլը վերջին շրջանում գրում էր, որ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվելու: Անդրադառնալով այդ հրապարակումներին՝ նա ասաց. «Ես համարում եմ, որ մի օր կգրեն այսպես, մի օր՝ այնպես։ Ես դրանց չեմ արձագանքել երբևէ։ Ինձ համար միակ կարևորությունը, որն արժեք է ներկայացնում, իմ հնարավորությունների օգտագործումն է պետության համար: Ի՞նչ կապ ունի՝ ինչ կարգավիճակ ունեմ, եթե ես ինչ-որ ձևով կարողանամ իմ երկրին օգտակար լինել, ես միշտ պատրաստ եմ»:

Հարցին՝ կարոտո՞ւմ է պաշտոնավարման ժամանակաշրջանը, նախկին գլխավոր դատախազը պատասխանեց. «Պաշտոնավարումը մեր հասարակության մոտ գնահատվել է որպես իրավունքների ամբողջություն։ Բայց երբ դու այդ պաշտոնը զբաղեցնում ես ու տեսնում ես, որ դա հատկապես պարտականությունների ամբողջություն է և պատասխանատվության, և երբ դու ամեն մի անձի, մանավանդ՝ իրավապահ համակարգում, ձերբակալելու, կալանավորելու կամ դատական պրոցեսի ընթացքում այդ ամենն ապրում ես քո մեջ, կարոտելու բան չի մնում։ Եթե գիտակցում ես պաշտոնիդ ծանրությունը, հատկապես՝ իրավական ոլորտում, երբ մարդու ճակատագիր ես որոշում, վստահեցնում եմ, որ դա կարոտելու բան չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան