Գևորգ Կոստանյանը գիտնական է, նրա գիտական գործունեությունը խրախուսվում է. Զեյնալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 17:43
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
Բոլորը

Գևորգ Կոստանյանն իրավաբան է, գիտնական, այս ոլորտում ունի մեծ փորձ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Նա այս ոլորտում ունի մեծ փորձ, գիտական գործունեությամբ զբաղվելն անձի կյանքի բաղկացուցիչ մաս է կազմում: Որևէ մեկն իրավունք չունի մարդուն սահմանափակել գիտական գործունեությամբ զբաղվել: Գևորգ Կոստանյանի գիտական գործունեությունը խրախուսվում է»,- ասաց նախարարը:

Արտակ Զեյնալյանն անդրադարձավ նաև դատական համակարգում այսօր տիրող իրավիճակին: Նախարարի խոսքով՝ խափանման միջոցը կալանք նշանակելու հարցում դատարաններն արդեն ավելի համարձակ են:

«Կալանքի իրավակիրառման պրակտիկայի ակնհայտ բարելավում ունենք, սակայն այն չենք կարող սահմանադրական և կոնվենցիոն նորմերին մաքսիմալ բավարար համարել: Բայց փոփոխություններ կան։ Նաև պետք է ասել, որ դատարանները շատ ավելի համարձակ են մերժում միջնորդությունները կամ ոչ իրավաչափ ճանաչում ձերբակալությունը»,- ասաց նա:

Հարցին, եթե իշխանությունը գտնում է, որ կալանքի իրավակիրառ պրակտիկայի հետ կապված խնդիր կա, ապա ինչո՞ւ է մերժվում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կամ այլոց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը և մնում է կալանքը, այն դեպքում, երբ նույնիսկ այս հարցով ՄԻԵԴ դիմումներ են գնում, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ պետք է տարանջատել կալանքի հիմքերը:

«Եթե կալանքի հիմքերը բավարար ու իրավաչափ են, ապա պետք է գնահատել նաև հետևյալը՝ արդյո՞ք անձի առողջական վիճակը համատեղելի է անազատության հետ։ Օրենսդրորեն կար սահմանափակում, որ կալանավորն ազատ արձակվի՝ պայմանավորված առողջական վիճակով։ Հիմա մենք նախաձեռնել են օրենսդրական փոփոխություններ, որ այդ արգելքը վերացվի, սակայն գործնականում դա կիրառվում է։ Որքան տեղյակ եմ՝ իրականացվում է փորձաքննություն՝ ճշտելու համար, թե հիվանդությունների ցանկին համապատասխանո՞ւմ են Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները», – ասաց արդարադատության նախարարը:

Դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը մեկ անգամ փոխվեց և պարզ դարձավ, որ նա նախաքննությանը չի խանգարում, այդ դեպքում ինչո՞ւ նորից կալանքն ընտրվեց խափանման միջոց և որպես արդարադատության նախարար՝ որքանո՞վ է սա իրավաչափ համարում, Զեյնալյանն արձագանքեց. «Առաջադրում եք հարց, որի հասցեատերը ես չեմ, այլ դատարանն է։ Սա փաստաբանի հարցադրում է, որ պետք է ուղղել գործը նախագահող դատավորին, քանի որ հարցի իրավական գնահատականը կարող է տալ դատարանը»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում անցած տարվա հունիսին ԱԱԾ բացահայտումներից հետո դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այնուհետև գործն ուղարկվել էր ՀՔԾ և քրեական գործ հարուցվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռքբերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա կալանավորվել էր, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվել, որոշ ժամանակ անց՝ կրկին կալանավորվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան