Թուրքիային վրդովեցրել է ՏԻՄ ընտրությունների մասին ԱՄՆ-ի արձագանքը

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ հայտարարություն է արել, որը խիստ դժգոհություն է առաջացրել թուրքական իշխանական շրջանակներում. փոխանցում է ermenihaber-ը:

Ինչպես հատնի է, թեև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) այդ ընտրություններում հաղթել է, այնուամենայնիվ մայրաքաղաքում և խոշորագույն քաղաքներում պարտվել է ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺԴԿ-CHP)։

Պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Պալադինոն ընտրությունների կապակցությամբ ասել է.

«Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության կարևոր բաղադրիչն են, ինչպես նաև դրանց օրինական արդյունքների ընդունումը: Թուրքիայից ակնկալում ենք ոչ պակաս բան սրանից»։

Ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունը դատապարտել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

«Ոչ մի երկիր իրավասու չէ միջամտել մեկ այլ երկրում կայացած ընտրություններին և դրանով իրեն ներկայացնել որպես լեգիտիմության աղբյուր։  Հակադեմոկրատական մոտեցումները և սովորույթները ոչ մի կերպ չեն կարող ստվերել Թուրքիայի ժողովրդավարության հասունությունը»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Համի Աքսոյը։