Ծանր ժառանգություն անցյալից. Հայաստանում 400 դպրոց սպասում է վերակառուցման. Factor TV-ի կրթական թեմայով քննարկումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
13.12.2024 | 11:12
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
13.12.2024 | 11:11
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
13.12.2024 | 10:58
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ կան տուժածներ
13.12.2024 | 10:43
Ցածր տեսանելիության պատճառով «Զվարթնոց»-ում հնարավոր չի եղել վայրէջք կատարել․ խոսնակ
13.12.2024 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ
13.12.2024 | 10:26
Շիրակի մարզպետի պաշտոնում վարչապետը կառաջադրի Դավիթ Առուշանյանի թեկնածությունը
13.12.2024 | 10:12
Փաշինյանը ստորագրել է Սարիկ Մինասյանին Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու որոշումը
13.12.2024 | 10:08
Ցեղասպանության վաղ նախազգուշացման և արձագանքման միջազգային մեխանիզմների ամրապնդումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Կողք կողքի նստած՝ նախարարներն ու ոլորտի մասնագետները քննարկում են Հայաստանի կրթական խնդիրները, փնտրում լուծումներ՝ Factor TV-ի «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի շրջանակներում հրավիրված քննարկմանը։

Կառավարության ներկայացուցիչները խոստովանում են՝ դպրոցների ֆիզիկական մաշվածությունը կրթահամակարգի գլխավոր խնդիրներից է։

Այսօր Հայաստանում ավելի քան 400 դպրոց ունի սեյսմակայունության խնդիր։ Ըստ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի, այսօրվա դրությամբ, կառավարությունը հաստատել է 46 դպրոցի հիմնանորոգման ծրագիր։ Ընթացքի մեջ է 7 դպրոցի շինարարություն, որոնց մի մասը տարեվերջին կշահագործվի։ Վերանորոգման սպասում է 31 դպրոց։ Ըստ նախարարի՝ նոր կառավարությունը նախորդից ծանր ժառանգություն է ստացել։

«Հին Հայաստանի ուրվականը շարունակում է մեզ հետապնդել, մեր առօրյայում է, քանի դեռ այդ խնդիրները, որ մեր առաջ ծառացած են ու մենք ժառանգություն ենք ստացել, լուծում չեն ստացել։ Անցած տարի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար կառավարության կողմից միայն դպրոցների ջեռուցման, վերանորոգման, տանիքների փոխման համար տրամադրվել է 660 միլիոն դրամ։ Այդ աշխատանքների մի մասը կատարվել են, մի մասը՝ ընթանում են»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Factor TV-ի հրավիրած քննարկմանը ներկա Արայիկ Հարությունյանը նկատեց, որ անբարեկարգությամբ աչքի են ընկնում հատկապես ավագ դպրոցները։ Նախարարն ասում է՝ 12-ամյա կրթահամակարգը ներդրվել է՝ սիստեմատիկորեն աղճատելով համակարգը, ինչն անվստահություն է առաջացրել։ Ըստ պարոն Հարությունյանի՝ ժամանակին սխալ հաշվարկներ են արվել, թե ո՞ր դպրոցները վերածել ավագի․

«Ավագ դպրոցներին տրվել են ոչ թե Հայաստանի, այլ՝ աշխարհի վատագույն շենքերը՝ իրենց ֆիզիկական վիճակով։ Ընդ որում, հենց սրանով էդ մարդիկ, որ ձևական էդ պտիչկեն ստացել են անցման համար, իրենց վերաբերմունքն են արտահայտել այս համակարգի նկատմամբ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

«Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի շրջանակում Factor TV-ն պատմել էր Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի կրթական խնդիրների մասին։ Բարձր դասարանների աշակերտները ստիպված են ամեն օր 5 կիլոմետր ճանապարհ կտրել՝ Ներքին Ծաղկավանում կրթություն ստանալու համար։ Տրանսպորտի բացակայության պայմաններում միշտ չէ, որ հաջողվում է դպրոց հասնել։ Պետությունն այս երեխաներին չի ապահովում տրանսպորտով։ 10 աշակերտ ունեցող Աճարկուտի դպրոցում կա ընդամենը 1 առանձին դասարան։ Մյուսները երկկոմպլեկտ կամ եռակոմպլեկտ դասարաններ են։ Իսկ ահա ուսուցչուհի Նարինե Օհանյանը դասավանդում է 3 առարկա միաժամանակ՝ կենսաբանություն, քիմիա և ֆրանսերեն։ Factor TV-ի կրթական թեմայով քննարկմանը ներկա Աճարկուտի դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանը բարձրաձայնեց դպրոցի շենքի կարգավիճակի խնդիրը․ «Շենքը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, դրանով պայմանավորված՝ խնդիրներ ունենք շենքի վկայականի և կրթության լիցենզիա ստանալու հարցում։ Բնապահպանության նախարարության հետ գոնե հաշվեկշռային փոփոխություն կատարվեր, որ հնարավոր լիներ մյուս գործընթացները ես կարողանայի կատարել։ Սա ուղղակի խնդրանք Ձեզ, պարո՛ն Հարությունյան»,- այսպես դիմեց Կրթության և գիտության նախարարին Արտակ Վարդումյանը։

Factor TV-ի տեսախցիկն արձանագրել է շենքային անբարեկարգ պայմաններ ոչ միայն Աճարկուտում, այլ նաև սահմանամերձ այլ գյուղերում։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ դպրոցների վերականգումը չպետք է թողնել միայն կառավարության ուսերին, անհրաժեշտ է ներգրավել մասնավորին․ «Յուրաքանչյուր գործարար իր պարտքն է համարել եկեղեցի կառուցել, վատ բան չեն արել, բայց շատ լավ կլիներ, օրինակ լիներ՝ «Մեկ գործարար՝ մեկ դպրոց» ծրագիր, որովհետև բոլորս հասկանում ենք, որ պետությունն այսօր չունի ֆինանսական այն ռեսուրսները, որ մեկ օրում կարողանա 1000 դպրոց վերանորոգի»,- ասաց պարոն Հովհաննիսյանը։

Կրթության խնդիրների ցանկում դպրոցների ֆիզիկական մաշվածության հարցին հաջորդում է տեխնիկական հագեցվածությունը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ հատկապես գյուղական դպրոցներում համակարգիչների խիստ կարիք է զգացվում։ Այսօր բազմաթիվ դպրոցներում ձախողված է ինֆորմատիկա առարկայի դասավանդումը․ «Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի դպրոցները շատ քիչ համակարգիչներ են ստացել։ Ունենք գյուղական դպրոցներ, որոնք ունեն 2-3 համակարգիչ, մեկը տնօրենի սենյակում է, որովհետև ինքը պետք է հաշվետվություններ տա, մեկ-երկու հատը կիսատ-պռատ՝ հին օպերացիոն համակարգերով։ Դպրոցը պարտավոր է ամեն առարկայից ամիսը 1 անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ դաս անել։ Հիմա ինչո՞վ անեն այդ դասը, որտե՞ղ անեն»,- հարց բարձրացրեց փորձագետը։

Սակավաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում հաճախ դասերն անցկացվում են երկկոմպլեկտ, որոշ դեպքերում՝ եռակոպլեկտ համակարգով, ինչն ըստ Սերոբ Խաչատրյանի, կրթության բովանդակային խնդիրներից է․ «Սա իսկապես լուրջ խնդիր է, ի՞նչ են անում ուսուցիչները, դասը բաժանում են 2-3 մասի, ամեն դասարանի հետ 20 րոպե աշխատում են, բայց պետք է մտածել այլ մոտեցում։ Կարող է դուք տեսնեք դպրոց, որտեղ 2-րդ և 9-րդ դասարանցիները դաս են անում, որովհետև զույգն այդպես է ստացվել»։

Factor TV-ն արձանագրել է, որ մի շարք դեպքերում, ինչպես օրինակ՝ Սյունիքի մարզի Արավուս, Տավուշի մարզի Աճարկուտ գյուղերում չեն փոխհատուցվում երթևեկող ուսուցիչների ու աշակետների ծախսերը, չնայած որ պետությունն այդ նպատակով ամեն տարի գումարներ է հատկացնում։ Սերոբ Խաչատրյանին ծանոթ է այս խնդիրը․

«Ունենք գյուղեր, որտեղ 90%-ը դրսից եկած ուսուցիչներ են, ընդ որում՝ գալիս են ամենաֆանտաստիկ սխեմաներով, օրինակ՝ գյուղ գիտեմ, որ հացի ավտոյի վարորդի հետ խոսել են, որ էդ դասատուին ինքը ամեն օր տանի ճանապարհին իջեցնի, ինքը ոտքով հասնի գյուղ։ Ուսուցիչ հարս են բերում, որ գյուղի երեխեքը ուսուցիչ ունենան»։

Կրթական խնդիրների մասին պատմում են Factor TV-ի «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի 30 ֆիլմերից 10-ը։ Գյուղերի առողջապահական խնդիրների մասին քննարկումը՝ բուժքույրերի ու պաշտոնյաների մասնակցությամբ շաբաթներ առաջ էր։ Իսկ առաջիկայում սպասվում է Factor TV-ի քննարկումը, որը վեր կհանի Հայաստանի գյուղերի մշակութային կյանքի խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան