Ապրիլյան պատերազմի ժամանակ տարբեր աստիճանի վիրավորում ստացած տղաներ կան, որոնք շատ խնդիրներ ունեն․ Վահե Աթանյան

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» ՀԿ վարչության անդամ Վահե Աթանյանը ապրիլյան պատերազմի մասնակիցներին հորդորում է միավորվել, որպեսզի կարողանան ակտիվ կապի մեջ լինել պատերազմի ժամանակ զոհված տղաների ընտանիքների հետ:

Այս կոչով Աթանյանը դիմեց ապրիլյան պատերազմն անցած տղաների ընտանիքներին այսօր՝ ապրիլի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի ժամանակ տարբեր աստիճանի վիրավորում ստացած տղաներ կան, որոնք շատ խնդիրներ ունեն և դրանց լուծման համար էլ անհրաժեշտ է միավորվել։

«Տղաներն ունեն ինչպես առողջական, այնպես էլ ֆինանսական ու այլ խնդիրներ, և մեր ՀԿ-ի գլխավոր ֆունկցիաներից մեկն է զբաղվել նաև այդ տղաների օգնության հարցերով»,- ասաց նա։

Ասուլիսին ներկա «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամ, Յուրիդա Գաբրիելյան էլ նշեց, որ իրենց առջև հստակ դրված  նպատակ է՝  կապ պահպանել ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մասնակցած բոլոր տղաների հետ։

Ասուլիսի բանախոսներն անդրադարձան նաև Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպին։ Յուրիդա Գաբրիելյանը նշեց, որ չի ցանկանում գնահատականներ հնչեցնել, սակայն իր համար անընդունելի է՝ եթե արձակվում է հրաման և դրան չեն ենթարկվում։

«Ես որակավորումներ չեմ տա, բայց կասեմ՝ եթե կա խումբ, խմբի հրամանատար, մեզ մոտ հրամանին չենթարկվել չկա: Կա հրաման, կա որոշակի խնդիր, որը պետք է կատարվի, և դա կատարվում է` անկախ ամեն ինչից: Մեր պարագայում հրամանին չենթարկվելը կարող է ավելի բարդ հետևանքների հանգեցնել, այնպես որ՝ հրամանին չենթարկվելն այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց նա:

«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամ Վահե Աթանյանն էլ հավելեց. «Զինված ուժերում ամեն ինչ համակարգված է, ամեն ինչ պիտի լինի այդ օրենքներին համապատասխան, իսկ որևէ բնորոշում տալ այդ դեպքերին ես նույնպես չեմ ցանկանա, քանի որ ՊՆ-ն արդեն իր որակավորումը տվել է, որը հիանալի որակավորում էր»: