Հայաստանը շունչ քաշելու ժամանակ է ստանում՝ նախկիններից ժառանգած արտաքին քաղաքականությունը սրբագրելու համար․ փորձագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հանդիպումը, իմ գնահատմամբ, արդյունավետ էր հայկական կողմի համար՝ հատկապես այն իմաստով, որ հայկական կողմին հաջողվեց իր ռազմավարությունը դարձնել դոմինանտ այս բանակցային գործընթացի ներկա փուլում։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով  Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ասաց Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Հայաստանում տեղի ունեցած ներքին փոփոխություններով պայմանավորված՝ մեր ներկայիս իշխանությունը կարիք չունի արտաքին թշնամու՝ սեփական լեգիտիմությունն ապաովելու համար, մինչդեռ ադրբեջանական իշխանական համակարգը կառուցված է հակահայկականության վրա։ Հայկական կողմի թելադրած ռազմավարությունը համահունչ է միջազգային հանրության մոտեցումներին՝  հանձինս համանախագահների եռյակի, հետևաբար այս հանդիպումը նշանավորում է բանակցային գործընթացի համար հայկական  կողմի շահերից բխող մի փուլ, որը ունենալու է շարունակականություն»,- ասաց  Մեհրաբյանը։

Փորձագետի համոզմամբ՝ Հայաստանը շունչ քաշելու ժամանակ է ստանում՝  ներքին ռեֆորմներն արագացնելու, նախկիններից ժառանգած իր արտաքին քաղաքականությունը սրբագրելու և երկրի ներքին ամրության պաշարը մեծացնելու համար։

Անդրադառնալով  Փաշինյան-Ալիև հանդիպմանը զուգընթաց Երևանում՝ ռուսական համալսարաններից մեկում, տեղի ունեցած մեկ  իրադարձության, Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Ըստ իս՝ այդ միջոցառումը ոչ թե Ռուսաստանին Ղրիմի միանալու, այլ բռնակցման 5-ամյակին էր վերաբերում, և ի տարբերություն նախորդ տարիների, երբ նման միջոցառմանը ներկա էին լինում օդիոզ դեմքեր, այս անգամ ներկա էր ՀՀԿ-ի մամուլի խոսնակը (Էդուարդ Շարմազանով խմբ․): Սա ուղղակի ցույց է տալիս, թե քանի կոպեկ արժե պետականամետ լինելու մասին այն ամբողջ դեմագոգիան, որով մեզ փորձել են կերակրել 20 տարի։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում իշխել են Ռուսաստանի քարանձավային մտածողություն ունեցող շրջանակների «պրոքսիներ», որոնք կապ չունեն ՀՀ-ի պետական շահերի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան