Վարչապետն այնպես էր գովերգում սպառողական վարկավորումը, կարծես ՀՀ փրկությունը դրա մեջ է. Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանի հետ

– Պարո՛ն Մինասյան, ԱԺ արտահերթ նիստն այսօր առավոտյան տապալվեց՝ քվորում չլինելու պատճառով։ Քվորումը չապահովեց «Իմ քայլը» խմբակցությունը, և պատճառաբանվեց, որ պատգամավորների մեծ խումբ է Արցախ մեկնել: Այնուհետև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ խորհրդակցություն էր տեղի ունեցել, և որոշել էին հետ կանչել նրանց: Եթե այսօրվա նիստում ԱԺ կանոնակարգ օրենքում և Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը չքննարկվեին ու չքվեարկվեին, իրավական վակուում կառաջանար, քանի որ ՍԴ-ն քննարկվող օրենսդրական նախագծերի փաթեթով կարգավորվող խնդրի համար մինչև ապրիլի 1-ն էր ժամկետ նշանակել: Ձեր կարծիքով՝ ինչի՞ արդյունքում այսպես ստացվեց:

– Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ քաղաքական մեծամասնությունն այդպես էլ չի գիտակցում իր դերակատարումն ու սահմանադրական պարտականությունը։ Նման թեթևամիտ մոտեցումը պառլամենտական աշխատանքի հանդեպ լավ բան չէ: Որևէ մեկը չի ասում, որ պետք է անտեսվեր նրանց առաջին որոշումը, բայց կար ժամանակացույց, աշխատանքի կազմակերպման տարրական կանոններ, որոնք այս դեպքում առնվազն պետք է պահպանվեին։ Եվ եթե խմբակցության վարքագիծն ուսումնասիրենք, կնկատենք, որ նրանք ոչ համարժեք վերաբերմունք ունեն նաև հանրության տարբեր հատվածների կարծիքների նկատմամբ։

– Ի՞նչը նկատի ունեք:

– Օրինակ՝ վերջերս նրանց հրավիրել էինք Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներին։ Բայց նրանք, կարծես, կա՛մ խուսափում էին, կա՛մ, որն ավելի հավանական է, որպես քաղաքական մեծամասնություն՝ չեն պատկերացնում իրենց դերը, նշանակությունն ու պարտականությունը։ Սա լավ բան չէ և կարող է բերել բոլոր այն ինստիտուտների դեգրադացմանը, որոնց ձևավորման համար պայքարում էին։

– Բայց միայն այն հանգամանքից ելնելով, որ ԱԺ մեծամասնությունը չի ընդունել ձեր հրավերը կամ, միգուցե, ընդունելու ժամանակ չի ունեցել, կարելի՞ է նման եզրակացություն անել։

– Սա առաջին դեպքը չէ։ Ընդ որում՝ թե՛ Կառավարության ծրագրի, թե՛ կառուցվածքի վերաբերյալ մենք գրություններ ենք ուղարկել: Եվ նրանց այս անտարբեր վերաբերմունքը ոչ միայն մեր, այլև, կարծում եմ, շատերի նկատմամբ է։ Նրանք մտածում են, որ ԱԺ-ում եղած ուժերի հետ աշխատելը բավարար պիտի լինի, որ արտահայտեն ժողովրդի ցանկությունը։ Դա ճիշտ չէ։

– ԱԺ-ում ավարտվեց Կառավարության 2018 թ. ծրագրի կատարողականի հաշվետվությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ ծրագրի կատարումը։

– Նախ, չգիտես ինչու, Կառավարությունն անցած տարվա կեսից է ծրագրի կատարման վերաբերյալ զեկույց ներկայացրել։

– Բայց Կառավարությունն իր ծրագրի կատարման մասին է զեկույց ներկայացրել, մինչև հեղափոխությունն այլ Կառավարություն էր և այլ ծրագիր։

– Բայց Սահմանադրությունը պահանջում է ոչ թե այդ Կառավարության զեկույցը, այլ ՀՀ Կառավարության ծրագրի կատարողականի զեկույցը։ Չէ՞ որ 2018թ. առաջին 5-6 ամիսներին նույնպես Կառավարություն է աշխատել։ Ավելին՝ աշխատել է այն բյուջետային փաթեթի ներքո, որը հաստատվել էր ԱԺ-ի կողմից։ Անկեղծ ասած՝ այդ զեկույցից ինձ մտահոգում է մի քանի բան։ Նախ՝ վարչապետը, նաև իշխող ուժի մի շարք ներկայացուցիչներ այնպիսի գովերգումով էին ներկայացնում վարկավորման շուկան, կարծեք Հայաստանի փրկությունը սպառողական վարկավորման շուկայի մեծության մեջ է։ Որպես քաղաքական, տնտեսական տեսլական՝ մենք սպառողական հասարակությունից պետք է անցնենք արտադրող, արարող հասարակության:

– Բայց դա Նիկոլ Փաշինյանի կողմից ընդամենը մի դրվագ էր, այն էլ հարցի պատասխան:

– Ո՛չ։ Անընդհատ հիշատակվում է բանկային համակարգը։ Մեր տնտեսության հիմնական խնդիրներից մեկը հենց այն է, որ ֆինանսական շուկան կենտրոնացված է բանկային համակարգում։ Չկա մրցակցող կապիտալի շուկան, որը պետք է լինի Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունը։

– Կառավարությունն այս տարի բարձրացրեց նվազագույն կենսաթոշակը մի խումբ թոշակառուների համար: Հետհեղափոխական կարճ ժամանակահատվածում սա առաջընթաց չէ՞:

– Սոցիալական աջակցության ծրագրի մի հատվածից գումարները վերցրել և դրել են թոշակառուների վրա, բայց դրել են այն քարոզչական հնարքով, թե՝ տեսեք, մենք ծայրահեղ աղքատ թոշակառու այլևս չենք ունենա: Փորձել են դա կապել երկու տարի առաջվա մի ցուցանիշի՝ պարենային զամբյուղի մեծության հետ, որը հիմա 34 հազար դրամից պակաս չէ։ Եվ հայտարարում են, թե 25.500 դրամով մենք այլևս ծայրահեղ աղքատություն չենք ունենալու։ Ես հո չե՞մ ասում, թե դուք սխալ եք անում, որ նման բարձրացում եք անում։ Ո՛չ ամենևին։ Հայտարարությունները և հասարակությանն ուղղվող մեսիջները ճիշտ չեն, և դա բերում է նոր հուսալքության:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան