Կազատականացվեն հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման գործընթացները

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որի նպատակներից է վերանայել Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակի գործառույթները:

Ինչպես նաև նախատեսվում է վերանայել ՀԴՄ-ների ներդրման, ձեռքբերման և սպասարկման գործընթացները, ազատականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գները, հանել սպասարկում իրականացնող յուրաքանչյուր աշխատողի կողմից սպասարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների առավելագույն թվի սահմանափակումը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ազատականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման գործընթացները: Ըստ այդմ՝ առաջարկվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման, դրանց իրացման, ինչպես նաև իրացման գների սահմանման գործընթացները ազատականացնել և ուժը կորցրած ճանաչել որոշմամբ այդ դրույթները միայն Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին վերապահելու իրավասությունը:

Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջների վերանայման (մի շարք տեխնիկական պահանջներ վերացնելու), հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման գործընթացի պարզեցման, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենաները հաշվառումից հանելու գործընթացի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այսպիսով՝ առաջարկվում է պարզեցնել հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման գործընթացը, ինչպես նաև կարգավորել հարկ վճարողի գործունեությունը դադարեցնելու, լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում ՀԴՄ-ները հաշվառումից հանելու գործընթացը:

Անդրադառնալով հարցին՝ փոխվարչապետը նշել է, որ այն ցավոտ հարցերից մեկն է եղել, որի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ բողոքներ են ստացվել. «Կարծում եմ՝ պետական մենաշնորհից հրաժարվելը և Հսկիչ-դրամարկղային մեքենային շուկայի ազատականացումը պետք է իր դրական ազդեցությունն ունենա: Ազատականացումը պետք է անել փուլային և սահուն, որովհետև այնտեղ կան նաև որոշակի ռիսկեր, որոնք նույնպես պետք է կատավարել»: