«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է թոշակի անցած սպաներին ուղարկել սահման՝ մարտական հերթապահության

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը պատրաստվում է օրենքի նախագիծ դնել շրջանառության մեջ, որով թոշակի անցած սպաներին հնարավորություն կտրվի սահմանում ծառայություն իրականացնել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նա, պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ է պատրաստվում հեղինակել:

«Աշխատում եմ մի նախագծի վրա, որի ընդունումից հետո հնարավորություն կտրվի պահեստազորի սպաներին գնալ սահման: Նրանք թոշակի են անցել, քննարկվում է, որ թոշակից չկտրվեն և աշխատավարձ ստանան: Առաջին հերթին անվտանգության խնդիրն է լուծվում, երկրորդ՝ այդ անձինք աշխատանք են ունենում»,- ասաց նա:

Պատգամավորի ներկայացմամբ՝ խոսքը 1400 սպայի մասին է, որոնք պետք է կցվեն զորքին և մարտական հերթապահություն իրականացնեն. «Գնան սահման և կցվեն հրաձգային և մոտոհրաձգային զորքին ու առաջին գծում կանգնեն: Իրենց հետ պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր: Հիմա ուզում եմ պիլոտային կարգով անել, տեսնել, թե ինչ կստացվի»:

Պատգամավորի խոսքով՝ թոշակի անցած սպաներն են իրեն առաջարկել, որ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա:

Նարեկ Կիրակոսյան