ԱԶԲ տնօրենի հետ քննարկվել են Հայաստանի կրթության ոլորտի զարգացման նպատակային թիրախները

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն  աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի  Հայաստանյան  գրասենյակի տնօրեն Շեյն  Ռոզենտալի հետ:  Հանդիպման առանցքում են եղել բանկի հետ համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանի կրթության ոլորտի զարգացման նպատակային թիրախները և գործողությունների ծրագրի մշակման ուղղությունները:

ԿԳ նախարարն իր խոսքում կարևորել է բանկի հետ արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումների  համատեքստում: Անդրադառնալով կրթության զարգացման ռազմավարության մշակման անհրաժեշտությանը և դրա ուղղությամբ Ասիական զարգացման բանկի կողմից նախատեսվող աջակցությանը՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ մեր նպատակն է մշակել կրթության համակարգի իրական պատկերը ներկայացնող և  դրանից բխող զարգացման ուղիները նախանշող ռազմավարություն, որը սոսկ փաստաթուղթ չի լինելու: «Ռազմավարության մշակումը ստեղծագործական աշխատանք է և միտված չէ պարտադրված փաստաթղթի ստեղծմանը: Բուն ռազմավարությունը կգրվի այն պահին, երբ մենք կունենանք  ոլորտի ամբողջական պատկերը, այդ դեպքում այն կարող է նույնիսկ շատ արագ գրվել»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նա միաժամանակ շեշտել է, որ ԿԳ նախարարությունը շահագրգռված է փաստաթղթի հնարավորինս շուտ մշակման հարցում, քանի որ նախարարի խոսքով, նախատեսվում են նաև արմատական բարեփոխումներ ուսումնական ծրագրերի և  կրթական չափորոշիչների ուղղությամբ, որոնց համար ռազմավարությունը պետք է լինի ուղենիշ:

Շեյն  Ռոզենտալն իր հերթին կարևորել է ԱԶԲ և ԿԳՆ համագործակցությունը` նշելով, որ բանկը պատրաստակամ է աջակցել այն ծրագրերին, որոնք նպաստում են Հայաստանի կրթական համակարգի բարեփոխմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացման, ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգի ձևավորման գործընթացներում Ասիական զարգացման բանկի մասնակցության  հետ կապված հարցեր: