«Ամենայուղոտ» տարածքները շատ ցածր արժեքով գնվել են թաղապետերի, նրանց մերձավորների կողմից. Երևանի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
Բոլորը

Մենք կրում ենք եվրոպական արժեքներ, Եվրոպայի հետ միասին մեծ ճանապարհ ենք անցել, և սա հայ-եվրոպական բարեկամության նշան կլինի մեր քաղաքի սրտում: Հյուսիսային պողոտայի միջնամասում «Եվրոպայի հրապարակի» բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Լրագրողի հարցին՝ ե՞րբ կունենանք եվրոպական չափանիշներին համապատասխան շենքային պայմաններ, վերելակներ, հասարակական տրանսպորտ, ինչի մասին խոստանում էր ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Մարությանը պատասխանեց՝ աշխատանքներն ընթանում են:

«Բյուջեով նախատեսված է վերելակների վերանորոգում, բայց փոխելու հարցը պետք է լինի համալիր: Արդեն աշխատանքները սկսված են այդ ուղղությամբ: Բնականաբար՝ դա կապված է մեծ գումարների հետ, և մենք փնտրում ենք այդ գումարները նաև մասնավորի հետ համագործակցության մեջ: Այլապես, եթե պետությունը ունենար փող, կարելի էր դա տրամադրել և սկսել պրոցեսը: Բայց քանի որ չենք ուզում պետական արտաքին պարտքը մեծացնել, փորձում ենք այլ լուծումներ գտնել»,- նշեց քաղաքապետը:

Անդրադառնալով համայնքային հողատարածքների՝ չնչին գնով սեփականաշնորհման և դրանք հետ վերադարձնելու հնարավորության մասին հարցին, Հայկ Մարությանը պատասխանեց. «Յուրաքանչյուր վարչական շրջանում կան հողատարածքներ՝ «ամենայուղոտ» տարածքները, որոնք շատ ցածր գներով գնվել են կոնկրետ այդ թաղապետերի, իրենց մերձավորների կողմից և, ցավոք, իրենք սեփականության վկայականներ ունեն: Այսօր կան ծրագրեր, որ ուզում ենք իրականացնել, և մենք բանակցում ենք այդ մարդկանց հետ, որպեսզի եթե մեզ ինչ-որ հողակտոր պետք է մի ծրագրի իրականացման համար, այդ հողը զիջեն մեզ, մենք իրենց համանման հողատարածք ուրիշ տեղում տանք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան