Մարզաբնակ երիտասարդների 70%-ը գործազուրկ է, խոցելի են հատկապես կանայք. միջազգային ՀԿ-ների հետազոտության արդյունքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:48
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումը ցույց տվեց՝ Ադրբեջանը կգնա սահմանազատման ուղիով․ Հրայր Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.11.2024 | 21:16
Ադրբեջանի Մեջլիսի նախագահն ու Բաքվում ՌԴ դեսպանը Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական գործողություններն» են քննարկել
01.11.2024 | 21:00
Բաքվում նավթավերամշակման գործարանի տարածքում գազի արտանետումից մշուշ է առաջացել` սուր հոտի տարածմամբ
01.11.2024 | 20:44
Կրեմլը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների մասին
01.11.2024 | 20:30
Ան«վեթինգ» դատավորները․ ԲԴԽ-ն չունի բարեվարքության ստուգում չանցած դատավորների ցուցակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 20:18
Հրդեհ Ամիրյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
01.11.2024 | 20:00
Մեծ առճակատում՝ Հարիսի և Թրամփի միջև․ ո՞վ կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 19:47
Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ
Բոլորը

Հայաստանի 3 մարզի 81 համայնքում ապրող երիտասարդների 70%-ը գործազուրկ է։ Տվյալները հրապարակել են «Վորլդ Վիժն Հայաստան» և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունները՝ հետազոտելով Արարատի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի աշխատաշուկան:

«Առաջին հիմնական պատճառը աշխատատեղի բացակայությունն է, և երկրորդ ոչ պակաս կարևոր պատճառը մասնագիտական կրթության բացակայությունն է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Վորլդ Վիժն Հայաստան»-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Լիանա Սարգսյանը։

Ըստ հետազոտության՝ մարզերում երիտասարդները աշխատանք չեն գտնում նաև՝ գործատուների շրջանում անձնական կապերի բացակայության և կոռուպցիայի պատճառով։ Երիտասարդների 41%-ը տնտեսապես ոչ ակտիվ է, ընդ որում՝ տնտեսապես ոչ ակտիվ աշխատուժի 53․8%-ն ունի բարձրագույն կրթություն։

Լիանա Սարգսյանը նշեց․ «Կրթության ոլորտը, ցավոք սրտի, չի տալիս այն որակի կրթությունը, որը երիտասարդին բավական է՝ աշխատաշուկա մտնելու համար։ Կարողությունն առաջին խնդիրն է։ Էն կրթությունը, որ ստանում են հատկապես քոլեջներում, ընդհանրապես չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջարկին՝ շատ տեսական են գիտելիքները, երբեմն՝ ժամանակակից տեխնոլոգիաներին չեն համապատասխանում»։

Այս մտքի հետ համաձայն չէ Հայաստանի ամերիկյան համալսարանում հետազոտության ներկայացմանը մասնակցող ԿԳՆ նախնական, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը․ «Եթե գործատուն շրջանավարտին վերցնում է աշխատանքի, անգամ եթե 10-15 օր վերապատրաստում է անցկացնում շրջանավարտի հետ ու նոր է վերցնում, դա նշանակում է, որ շրջանավարտը գոնե 80 կամ 90%-ով բավարարում է գործատուի պահանջներին։ Պատկերը ողբալի չէ, ասեմ՝ սպասարկման, ՏՏ, տուրիզմի ոլորտներում աշխատանքի տեղավորման ցուցիչը 80%-ից բարձր է, կան մասնագիտություններ, որոնց ոլորտում աշխատանքի տեղավորման ցուցիչը 20% է և ավելին»։

Ի՞նչ է անում պետությունը, որ երիտասարդները ձգտեն սովորել աշխատաշուկային պետքական մասնագիտություններ։ Ըստ Արտակ Աղբալյանի՝ պետությունը փորձում է կառավարել աշխատաշուկա-կրթություն կապը։ Օրինակ՝ 2017-2018 թվականին 39 միջին մասնագիտական հաստատություններում 55 նոր մասնագիտություն է ներդրվել։

«Մեր քաղաքականությունը վերջին տարիներին գնացել է այդ ուղղությամբ, այս տարի ևս կգնա, որ այդ մասնագիտությունների գծով պետական պատվերը մենք տարեցտարի նվազեցրել ենք։ Յուրաքանչյուր տարի 400-500-ով նվազեցրել ենք պետպատվերով տեղերը և ավելի զարկը տվել ենք այն մասնագիտություններին, որոնք շուկայում պահանջարկ ունեն՝ տուրիզմը, IT սեկտորը, գյուղատնտեսությունը»,- ասաց Արտակ Աղբալյանը։

Իրականում մեծ չէ տարբերությունը՝ երիտասարդը ապրում է գյուղո՞ւմ, թե մարզի որևէ քաղաքում, գործազրկության մակարդակը գրեթե հավասար է: «Քաղաքներն այնքան էլ մեծ չեն և աշխատանքի հնարավորություններն այնքան էլ շատ չեն քաղաքներում, ի տարբերություն գյուղերի, որտեղ կա գյուղատնտեսության հնարավորություն, որը էլի աշխատանք է համարվում, եթե նույնիսկ քո սեփական հողի վրա ես աշխատում»,- նշեց տիկին Սարգսյանը։

Գյուղաբնակ երիտասարդների 89%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ՝ այլընտրանքի բացակայության պատճառով։ Նրանց մեծ մասը՝ 83%-ը, թեև զբաղվում է գյուղատնտեսությամբ, բայց խոստովանում է, որ դա սիրով չի անում։ Գյուղատնտեսությունը սիրելի չէ՝ նախ և առաջ, քանի որ ցածր է արդյունավետության մակարդակը, շեշտում է Լիանա Սարգսյանը․ «Առաջին՝ կտրտված հողեր են, փոքր ծավալի անասնագլուխ է, տեխնիկան շատ հին է։ Երկրորդը, որ ծանր ֆիզիկական աշխատանք է, կանանց ընդհանրապես չի հետաքրքրում գյուղատնտեսությունը ու նաև՝ շատ ռիսկային է»։

Մարզաբնակ կանայք խիստ խոցելի վիճակում են։ Ըստ հետազոտության՝ ընտանեկան պարտականությունների, երեխայի խնամքի կամ տնային գործերի պատճառով կանայք գրեթե հակված չեն դեպի աշխատանքը։ Մարզաբնակ կանանց 47․5%-ը չի աշխատում։ Հետազոտված գործատուների 60%-ը թեև ասել է, որ գործի ընդունելիս սեռն իր համար կապ չունի, բայց պարզվել է, որ նրանց կազմակերպություններից առնվազն 20-ում աշխատում են 100% տղամարդիկ։ 

«Կանանց առումով մեր աշխատաշուկան, ցավոք, հավասար պայմաններ չի տալիս։ Գործատուները նշում են, որ պատրաստ են վերցնել ցանկացած սեռի աշխատակից, որովհետև այդպես ընդունված է ասել, բայց իրականում՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում, կանանց աշխատանքի չեն վերցնում, որ չունեն կրթություն, ունեն ընտանեկան սահմանափակումներ և որ գյուղատնտեսությունը ծանր ֆիզիկական աշխատանք է»,- ընդգծեց Լիանա Սարգսյանը։

«Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտություն» խորագրով հաշվետվության արդյունքները կներկայացվեն նաև պետական մարմիններին։ Ծրագիրը ֆինանսավորել է Եվրոպական միությունը՝ «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության շրջանակներում։

 

Ռոբերտ Անանյան