Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Թայբեյի National Chiao Tung համալսարանի միջև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագիր կիրականացվի

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից տեղեկացնում են, որ այսօր հանդիպում է տեղի ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամների և Թայբեյից ժամանած գործարարների և փորձագետների միջև։

«Քննարկվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական մոտեցումներ, «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովի» առանցքային թեմաներ և  այլ ծրագրեր։ Հանդիպմանը մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ տիկին Իվոն Չուն:  Պատվիրակությունը Հայաստանում է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի հրավերով։

Համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել ԱՏՁՄ-ի և DIGITIMES-ի միջև՝ WCIT 2019 խորհրդատվական աշխատանքների և տնտեսության տարբեր ոլորտների զարգացման մոդելներ մշակելու վերաբերյալ: DIGITIMES-ը տեխնոլոգիական հարթակ և խորհրդատվություն ու այլ ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը 1985 թ.-ից ակտիվորեն մասնակցում է նաև Թայբեյի ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքներում:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՏՁՄ անդամներ՝ «Մենթոր Գրաֆիկս», «ԱյՅուՆեթվորքս», «Ինստիգեյթ դիզայն», «Ինստիգեյթ մոբայլ», «ՎՕԼՕ», «Սի Քյու Ջի Այ Մա», «Մայքրոսոֆթ Հայաստան», «Սիներջի», «Վորքֆրոնտ Հայաստան», «Էպամ», «Դ-Լինկ», «Իքս Թեք», «Գրանթ Թորնթոն» ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

Պատվիրակության այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Թայբեյի National Chiao Tung համալսարանի միջև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագիր իրականացնելու վերաբերյալ։ Քառօրյա աշխատանքային այցի ընթացքում գործարարներն այցելել են նաև ՏՏ ոլորտի մի շարք ձեռնարկություններ և կազմակերպություններ»,- ասված է հաղորդագրությունում: