ԿԳՆ-ն պետք է ամեն ինչ անի՝ իրավիճակի կրկնությունը թույլ չտալու համար. Ավետիք Իշխանյանը՝ Ավշարի դպրոցի խնդրի մասին

Լուրեր

10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Բոլորը

Շատ կուզեի, որ հաշտության եզրեր գտնվեին, բայց դա, կարծես, անհնար էր: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Ավշարի դպրոցում լարված իրավիճակի և դրա արդյունքում կրթօջախի տնօրենի հրաժարականի խնդրին:

«Ես ինքս գնացել եմ Ավշար, փորձել տեղում ծանոթանալ իրավիճակին: Շատ լարված վիճակ էր, ցավով եմ ասում, որ հաշտության եզրեր, կարծես թե, չէին գտնվում: Իմ տպավորությունն այնպիսին էր, որ տնօրենը, ինչպես ինքն ասաց, զղջում է փոխտնօրենի հետ կապված խնդրի համար, որից էլ լարվածություն էր առաջացել: Հիմա կրքերը հանդարտվել են, տնօրենը հրաժարական է տվել: Հավանաբար՝ ճիշտ հանգուցալուծումը դա էր»,- հավելեց Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը պարզապես թյուրիմացության արդյունք էր:

«Շատ ցավում եմ տնօրենի՝Հերմինե Անդրեասյանի համար, իր հոգեկան վիճակի համար, որովհետև շատ դրական տպավորություն թողեց ինձ վրա: Ուղղակի թյուրիմացություն էր եղել: Հերմինե Անդրեասյանին մաղթում եմ հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ»,- ասաց իրավապաշտպանը:

Իսկ ԿԳ նախարարությանն ու մարզպետարաններին իրավապաշտպանը խորհուրդ է տալիս ամեն ինչ անել՝ այս իրավիճակի կրկնությունը թույլ չտալու համար: «Կրթության նախարարությունը, մարզպետարանների համապատասխան աշխատողներն այլևս չպետք է թույլ տան, որ որևէ դպրոցում այդպիսի լարվածություն առաջանա: Նկատի ունեմ ոչ թե ուժային՝ «կամ, կամ» սկզբունքի մեթոդով, այլ հաշտեցման ճանապարհով»,- նշեց Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ Հերմինե Անդրեասյանն Ավշարի դպրոցի տնօրեն էր ընտրվել մարտի 1-ին՝ 7 կողմ, 1 ձեռնպահ ձայնով, և պաշտոնավարեց 25 օր։

Թ. Հակոբյան