Էդ 50 տոկոս թիվը փոխեք, պարոն վարչապետ, վատ ասոցիացիա է գալիս․ Սերգեյ Բագրատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ  Արարատ Միրզոյանի՝ երեկ արած այն հայտարարությանը, ըստ որի, եթե ընդդիմադիր ֆրակցիաները դեմ են «Կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելուն, կարող են խորհրդարանում դեմ քվեարկել այդ նախագծին։

«Պարո՛ն Միրզոյան, չեմ կարծում, թե Դուք այն կարծիքին եք, որ մենք դեմ կոճակի տեղը չգիտենք կամ դժվարանում ենք այն սեղմել»,- ասաց  ԲՀԿ-ական պատգամավորը՝ հիշեցնելով, որ ընդդիմության դերը քննադատելն է, թեև այն դժվար է ընկալվում Արարատ Միրզոյանի կողմից։

Սերգեյ Բագրատյանի այս դիտարկմանն արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ  քննադատության իրավունքն անառարկելի է։

«Մեր հանրային դիսկուրսը պետք է փոխել, այն 23 տարի եղել է հետևյալը․ ով ում հետ ունի կամ չունի, կամ ով ում ոտքի տակը փորեց, կամ ով ումից ինչ գողացավ։ Մեր երկրում 23 տարի անընդհատ եղել է իշխանափոխության սպասում, և այս սպասումը բխել է իշխանության ոչ լեգիտիմ բնույթից, ուստի այս տրամաբանությունը ձևավորել է ողջ հանրային դիսկուրսի տրամաբանությունը և այժմ այդ 23 տարվա իներցիան փոխվում է»,- ասաց Փաշինյանը։

Սերգեյ Բագրատյանը նաև անդրադարձավ  Կառավարության ղեկավարի այն դիտարկմանը, որ  տնտեսական հեղափոխության իրականացման համար Կառավարությունը աջակցելու է գյուղացիներին՝ 50 տոկոսի չափով փոխհատուցում տրամադրելով նրանց, եթե միանան գյուղատնտեսական ապահովագրության ծրագրին։

«Էդ 50 տոկոս թիվը փոխեք, պարոն վարչապետ, վատ ասոցիացիա է գալիս»,- նկատեց պատգամավորը:

Նրան ի պատասխանն  էլ Փաշինյանը հումորով արձագանքեց․ «Հա, հիմա էլ Կառավարությունը վերցրած 50 տոկոսները հետա ա տալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան