Ընտանեկան բռնության պատճառներն ու դրսևորումները թերի են ընկալվում Հայաստանում

Լուրեր

04.08.2026 | 10:31
Ավարտվել է քրեական հեղինակության և ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» 

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի տարածվածության պատճառներն ավելի հասկանալի են դառնում մի շարք մշակութային և կարծրատիպային գործոնների համադրմամբ, որոնք ցույց են տալիս, որ մեր իրականությունում բռնությունն ունի խորն արմատներ ու նախադրյալներ։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպության պատվերով «Սոցիոսկոպի» կազմած «Խոսելով կանանց հետ ընտանեկան բռնության խնդրի շուրջ» հետազոտության մեջ վերլուծվում են ընտանեկան բռնության նախադրյալները, դրա ընկալումներն ու ձևերը։

Նախնական բռնության մշակույթ

Աշխատության մեջ, մասնավորապես, օգտագործվում է «նախնական բռնության մշակույթ» ձևակերպումը, որը նկարագրում է այն մշակութային ու կարծրատիպային միջավայրը, որը հանգեցնում է հետագայում ընտանեկան բռնության դեպքերի։

Այսպես, սկսած վաղ տարիքից՝ Հայաստանի հասարակությունում և՛ աղջիկ, և՛ տղա զավակները հիմնականում սոցիալականացվում են բարձր վերահսկողության և անազատության պայմաններում։ Ըստ աշխատության հեղինակների, Հայաստանում ծնողների շրջանում տարածված են անվտանգության վախեր՝ անկախ երեխայի սեռից և պայմանավորված ժամանակակից կյանքի՝ «ինֆորմացիոն դարի» ռիսկերով, լայն սոցիալական միջավայրի (այդ թվում երեխայի ընկերների) ու պետական հաստատությունների հանդեպ խորին անվստահությամբ։ Սա, իր հերթին, հանգեցնում է նրան, որ ծնողներն իրենց երեխաներին, հատկապես տղաներին բռնության ձևեր և ագրեսիվ վարք ուսուցանեն: Արդյունքում այլոց նկատմամբ ուժ և իշխանություն բանեցնելը սովորական են դառնում երեխաների և հասուն մարդկանց հարաբերություններում։ Ընդ որում, բռնի մեթոդների՝ որպես ընդունելի վարքաձևի կիրառությունը դրսևորվում է նաև ընտանեկան հարաբերություններում, և «դաստիարակչական»  բռնությունները կիրառելի են համարվում ոչ միայն ավագների կողմից երեխաների նկատմամբ, այլև չափահաս անդամների միջև։

Բացի բռնությունից, սակայն, նույն տրամաբանությամբ գործում են նաև բազմաթիվ սահմանափակումները՝ նախատեսված և տղա, և աղջիկ երեխաների համար։ Տղաների նկատմամբ սահմանափակումները, սակայն, ոչ միայն ավելի քիչ են լինում, քան աղջիկների, այլև տարիքի հետ նվազում են, այնինչ աղջիկ երեխաների համար սահմանափակումները հակառակը՝ ավելանում են։ Սա հանգեցնում է նրան, որ կանանց շրջանում ձևավորվում է ներքնայնացված ինքնաստորադասումը, ինչպես նաև ավագների և տղամարդկանց կողմից մշտապես սահմանափակումների ենթարկվելու լեգիտիմության ըմբռնումը։ Որպես հետևանք, կանայք շատ ավելի անզոր են դառնում իրենց նկատմամբ բռնությունը կանխելու, այդ բռնությունը որպես այդպիսին ընդունելու և հակազդելու գործում, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է նրան, որ ընտանեկան բռնության դեպքերը շարունակական են դառնում։

Բռնության տեսակները

Չնայած ընտանեկան բռնությունն արտահայտվում է տարբեր ձևերով և միշտ չէ, որ սահմանափակվում է միայն ֆիզիկական բռնությամբ, այնուամենայնիվ, ինչպես ցույց են տալիս «Խոսելով կանանց հետ ընտանեկան բռնության խնդրի շուրջ» հետազոտության արդյունքները, որպես ընտանեկան բռնության հստակ ընկալելի տեսակ՝ հետազոտությանը մասնակից կանայք առանձնացնում են առաջին հերթին ֆիզիկականը։ Ընտանեկան բռնության մյուս ձևերը՝ հոգեբանական, տնտեսական և սեռական, որպես բռնություն ավելի քիչ են ընկալվում, և դա առաջ է բերում լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, չընկալելով և չհակազդելով բռնության հոգեբանական, տնտեսական և սեռական դրսևորումներին, կանայք ժամանակին չեն արձագանքում իրենց սպառնացող վտանգին՝ թույլ տալով, որ խնդիրն անտանելի ծանրանա։ Ընդ որում, կարևոր է նկատել, որ բռնության դեպքերը իրականում հանդիպում են բարդ և խառը ձևերով, և դրանք պարունակում են միանգամից մի քանի տարատեսակին բնորոշ բաղադրիչներ։

«Խոսելով կանանց հետ ընտանեկան բռնության խնդրի շուրջ» հետազոտության վերաբերյալ մեր նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք խնդրին, թե ինչո՞ւ են Հայաստանում կանայք խուսափում ընտանեկան բռնության մասին իրավապահ մարմիններին հայտնելուց։ Նախնական բռնության և ընտանեկան բռնության տարբեր ձևերի թերի ընկալումները, սակայն, իրենց հերթին են խոչընդոտում խնդրի լուծմանը, քանի որ չհասկանալով ընտանեկան բռնության խորքային պատճառները և դրա դրսևորումները` դժվար է արդյունավետ պայքար մղել այդ արատավոր երևույթի դեմ։