«Շիրակ» ՀՌԸ մի քանի աշխատակիցներ Գյումրիից հեռացել են. տնօրեն

Լուրեր

07.02.2026 | 00:13
Հայաստանի պատվիրակությունը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.02.2026 | 23:50
Սպասելի էր, որ Ադրբեջանի թիմը չի ժամանելու Հայաստան․ ՀԲՖ գլխավոր քարտուղար
06.02.2026 | 23:46
Մեկնարկել է Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
06.02.2026 | 23:32
Էրիկ Գասպարյանը շախմատի «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» մրցաշարի շրջանակներում լրացրել է իր երկրորդ գրոսմայստերի նորման
06.02.2026 | 23:16
Վաղը հանրապետությունում կանցկացվի մաթեմատիկայի միասնական քննությունը
06.02.2026 | 23:03
2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է ավելի քան 20 մլրդ դրամ. բերկայացվել է ՀԿԱԾ հաշվետվությունը
06.02.2026 | 22:50
Մհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը
06.02.2026 | 22:38
The Telegraph-ը բացահայտել է ՌԴ-ից Իրան գաղտնի 2,5 միլիարդ դոլարի կանխիկ փոխանցումներ․ նշվում է առնվազն ևս 1,9 միլիարդ դոլարի մասին
06.02.2026 | 22:23
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.02.2026 | 22:08
Իսպանիայի գավաթ․ Կայացել է կիսաեզրափակիչի վիճակահանությունը
06.02.2026 | 21:53
ԵՄ-ն և Թուրքիան համաձայնության են եկել շարունակել աշխատել մաքսային միության ուղղությամբ
06.02.2026 | 21:40
Ավինյանը Ստոկհոլմում գործընկերների հետ քննարկել է ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին վերաբերող հարցեր
06.02.2026 | 21:26
Ադրբեջանցի քաղէմիգրանտներն ԱՄՆ փոխնախագահին կոչ են արել Ալիևի հետ հանդիպմանը բարձրացնել քաղբանտարկյալների հարցը
06.02.2026 | 21:12
Դեյվիդ Ալենը նշանակվել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
06.02.2026 | 21:00
Քոչարյանը սպառնալիք է դիտարկում Թրամփի ուղին. ո՞նց է ՌԴ-ին բերում՝ կպցնում․ որ ընդհանրապես չլինի՞ այդ ծրագիրը․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լուծարված «Շիրակի» հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցները աշխատավարձը դեռ չեն ստացել:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հասատեց նաեւ ՀՌԸ գործադիր տնօրեն Արթուր Ղանդիլյանը եւ նշեց, որ ֆինանսների նախարարությունից խոստացել են, որ չորս ամսվա աշխատավարձը փոխանցելու են կառավարության պահուստային ֆոնդից:

«Քանի որ Հ/Ը-ն լուծարվել է՝ հունվար, փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսների ֆինանսավորումը կառավարությունը պետք է հաստատի, որ պահուստային ֆոնդից մեզ գումար տրամադրեն: Ստացվել է այնպես, որ աշխատակիցները գումար չեն ստացել, որովհետեւ այդ գործընթացը տեւում է մոտ մեկ ամիս: Ֆինանսների նախարարությունը տվել է իր համաձայնությունը, որ պահուստային ֆոնդից մեզ գումար հատկացնեն: Այս նախագիծը կառավարություն է գնացել փետրվարի կեսին: Իմ ունեցած տեղեկություններով՝ մարտի 28-ին կմտնի կառավարության օրակարգ»,- ասաց Արթուր Ղանդիլյանը:

Լուծարված «Շիրակ» ՀՌԸ-ի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսների աշխատավարձը եւ մեկ ամսվա համար տրվող փոխհատուցումը, ինչպես նաեւ արձակուրդային գումարները միասին կազմում են մոտ 35 մլն դրամ: Արթուր Ղանդիլյանից հետաքրքրվեցինք՝ ներդրողներին հետաքրքրու՞մ է հեռուստառադիոընկությունը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներդրողներ կան, ովքեր ցանկանում են ֆինասավորել «Շիրակ» ՀՌԸ-ն: Տնօրենն ասաց, որ ներդրողները գալիս են եւ գնում, որովհետեւ դաշտը գրավիչ չէ:

Բացի այս, կա մեկ այլ կարեւոր խնդիր: Հեռուստաընկերության լիցենզիան չի տրվում ներդրողին, այն հնարավոր է ձեռք բերել մրցույթային կարգով, իսկ կապուղու առաջիկա մրցույթ Հայաստանում նախատեսվում է 2021 թվականին:

«Հեռուստաընկերության լիցենզիան չի փոխանցվում երկրորդ անձի: Սա նշանակում է, որ հեռուստաընկերությունը դառնում է գույք: Այսինքն բոլոր բանակցությունները վերջանում են հենց այստեղ, քանի որ ներդնողը պետք է գնի միայն գույք: Ցանկացած պարագայում ցանկացած մարդ կարող է գնել տարածք եւ տեխնիկա ու ասել, որ ունի հեռուստաընկերություն, բայց հեռուստաընկերությունն առաջին հերթին լիցենզիայի առակայությունն է»:

Մեր հարցին, կառավարությունն աջակցություն չի ցուցաբերու՞մ, որ ներդնողը նաեւ հեռուստառադիոընկերության կապուղին ձեռք բերի, Արթուր Ղանդիլյանը պատասխանեց. «Քննարկումներ են գնում, բայց ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի:

Ես նամակներով փորձել եմ ներկայացնել, որ սրա բացակայության դեպքում դառնում է գույք: Այն մարդկանց հետ, որոնց հետ ես խոսել եմ, մենք թեման փակում ենք հենց այս կետում, որ լիցենզիան չի վաճառվում: 100 մլն դրամ տալ եւ Գյումրիում գնել գույք, իմաստ չունի, դա կարող են գնել նաեւ Երեւանում: Սա որեւէ ներդրողի չի հետաքրքրի: Սպասում են կառավարությանը, որ տեսնենք՝ կկարողանանք գրավիչ առաջարկություն անել»:

Արթուր Ղանդիլյանը նշում է՝ աշխատում է բիզնես ծրագրի վրա, որ հնարավոր լինի հեռուստաընկերության գործունեությունը շարունակել: Այս պահին պետգույքը հաշվառում է իրականացնում կառույցում: Արթուր Ղանդիլյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ աշխատակիցներ կան, ովքեր արդեն հեռացել են Գյումրիից:

«Հունվարի 1-ի դրությամբ ունեինք 45 աշխատակից, իսկ երեկվա դրույթմաբ՝ 36: Մի մասը Գյումրիից հեռացան, իսկ մյուսը՝ անցան այլ աշխատանքի»:

Հիշեցնենք, որ «Շիրակի» հանրային հեռուստառադիոընկերությունը լուծարվել է հունվարի 31-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման:

«Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը առայսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին իրատեսական չէ:

Նարեկ Կիրակոսյան