Կալանավորվել է Տավուշում ծառայակցին սպանելու, ապա նրա մարմինն այրելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը

Լուրեր

12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ քնչչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 32-ամյա տղամարդու սպանության՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:  Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Տավուշի մարզի 37-ամյա բնակչին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2017թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ էր ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգի» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա:

Դեպքի վայրի զննությամբ քննչական-օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ, հայտնաբերել էր ձորը գլորված  «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված, որի մեջ՝  մոխրացած դիակ:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել էր դիակի ինքնությունը, ով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վարդան Գրիգորյանն է, պայմանագրային զինծառայող՝ ծնված 1985թ.:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցված  քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է՝ ծնված  1980 թ:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Տավուշի մարզի 37-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մասնավոր կյանքին վերաբերող հարցի շուրջ վիճաբանել է համագյուղացի Վ.Գրիգորյանի հետ, որի ժամանակ բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին, ապա՝ նրան անգիտակից վիճակում դրել «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենայի մեջ և, ցանկանալով վթարի նմանակում ստեղծել, ավտոմեքենան գլորել է ձորը ու այրել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: