Ուրցաձորցիների հանդիպումը դատախազության ներկայացուցչի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազություն շենքի դիմաց  Ուրցաձոր խոշորացված համայնքի բնակիչների բողոքի արդյունքում տեղի ունեցավ հանդիպում ակցիայի մի քանի մասնակցի և ՀՀ գլխավոր դատախազության  կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանի հետ։

Հանդիպման ընթացքում ուրցաձորցիներն Արսեն Սիմոնյանին ներկայացրին իրենց պահանջներն ու ձեռքի տակ եղած փաստերը։

Դրանցում մասնավորապես նշվում էր, որ Ուրցաձոր խոշորացված համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը համայնքի բնակիչ Մելիք Սուսունյանից խլել է անասնաֆերման՝ թույլ տալով մի շարք կեղծիքներ։ Այդուհանդերձ, քրեական գործի հարուցման հետ կապված դիմում

-բողոքը ՀՀ դատախազության կողմից մերժվել է։

Ուրցաձորցիների պնդմամբ, մեկ այլ բնակչից՝ Արշակ Մխիթարյանից էլ գյուղապետը խլել է  հողամասը՝  վաճառելով այն։

Ակցիայի մասնակիցների ներկայացրած փաստերի շարքում նաև Ռաֆիկ Անդրեասյանի կողմից Ուրցաձորի համայնքապետարանին պատկանող երկու առանձին գրասենյակային մեծ շենքերի ապօրինի  սեփականաշնորհումն է։

Ուրցաձորցիների հետ հանդիպման ընթացքում Դատախազության  կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետը խոստացավ հանդիպումներ ունենալ համապատասխան վարչությունների պետերի հետ և նշված խնդիրների մասին տեղյակ պահել։

Արսեն Սիմոնյանը հավաստիացրեց, որ  Դատախազությունը հետամուտ կլինի Ռաֆիկ Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործերի բնականոն և անաչառ  ընթացքին։

 

Նելլի Մելքոնյան