Երևանի բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա․ ինչի՞ վրա են ծախսվելու երևանցիների գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Այսօրվա ավագանու արտահերթ նիստում Երևանի 2019 թվականի բյուջեն 10 մլրդ դրամով ավելացնելու որոշումը ձայների մեծամասնությամբ ընդունվեց։ Քվեարկությանը չմասնակցեց միայն «Լույս» խմբակցությունը։

Բյուջեում ավելացող գումարների մեծ մասը կուղղվի մանկապարտեզներին։ Որի արդյունքում մանկապարտեզների աշխատակիցների, այդ թվում տեխնիկական անձնակազմի, աշխատավարձերը մոտ 20%-ով կավելանա։ Այս նպատակով կհատկացվի շուրջ 1 մլրդ դրամ:

Մանկապարտեզ հաճախել ցանկացող 1000 երեխաների համար նոր խմբեր կստեղծվեն։

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը թվարկեց, թե էլ ինչ փոփոխություններ կլինեն նոր նախագծով․ «38 միլիոն կտրամադրվի մետրոյի նոր նախագծի, ճոպանուղու փաստաթղթերի կազմման համար։ 90 միլիոն կհատկացվի Երևանի հատակագծի մշակմանը, որը իրենից կներկայացնի մնիչև 2030 թվականը քաղաքի զարգացման հեռանկարը»։

415 միլիոն դրամով կավելացվի ստորգետնյա հետիոտնային անցումների վերանորոգման ծախսերը։ Հրազդանի կիրճի բարելավման համար կհաստակցվի 2 միլիոն դրամ։ Վերելակների բարեկարգմանն ուղղված ծախսերը ևս կավելանան՝ 90 միլիոն դրամով։ Շուրջ 190 մլն դրամ կհատկացվի ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնմանը, 105 մլն դրամ 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացմանը:

Նախագծով նախատեսվում է հիմնանորոգել թատրոններ, մարզադպրոցներ, ձեռք բերել նորագույն բուժսարքավորումներ։ Փոխքաղաքապետը թվարկեց փոփոխությունները, բայց ընդդիմությանը դա չգոհացրեց։

Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պնդեց, միևնույնն է, 2019 թվականի բյուջեն շարունակում է մնալ «անդեմ»:

Ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը առաջարկեց Երևանում գործող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը կոչել «Հայ-ռուսական դպրոց»։ Ավագանու նիստի ավարտին այս հարցի շուրջ կրքերը թեժացան։ Հարցի վերաբերյալ, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Խմբակցություններում այն դեռ պետք է քննարկեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան