Մինչև ավելի լավ պայմաններ չստեղծենք, Մոնթե Մելքոնյան վարժարանը չի տեղափոխվի Դիլիջանից. Գաբրիել Բալայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի նվազեցման հարցը քննարկման փուլում է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Դա կապված է մի շարք հանգամանքների հետ, երեկ պաշտպանության նախարարն էլ հայտարարեց: Ես ձեռնպահ կմնամ կոնկրետ ժամկետներ նշելուց, միայն պետք է մի նախապայման նշեմ՝ միտումն այն է, որ առաջնագծում ծառայեն բացառապես առողջ շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողները: Սա առաջին քայլն է այդ քննարկումների համատեքստում: Մենք փորձելու ենք գտնել այդ հնարավորությունը, որպեսզի առողջները ծառայեն ավելի կարճ ժամկետով՝ իրականացնելով մարտական խնդիրներ, նրանք, ովքեր սահմանափակումներ ունեն, բայց պիտանի են ծառայության, կատարեն այլ գործառույթներ՝ մի քիչ ավելի երկար ժամկետով, քան առաջնագծում ծառայողները»,- նշեց փոխնախարարը:

Անդրադառնալով Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանի՝ Դիլիջանում հատկացված տարածքից տեղափոխվելու մասին հարցին՝ Գաբրիել Բալայանն ասաց. «Մինչև ավելի լավ պայմաններ չստեղծենք, Մոնթե Մելքոնյան վարժարանը չի տեղափոխվելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան