Թուրքիան խստորեն դատապարտել է Թրամփի իսրայելամետ հայտարարությունը

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Թուրքիան խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նախագահ Թրամփի՝ Twitter-ում կատարած գրառումն այն մասին, որ անհրաժեշտ է ճանաչել Գոլանի բարձունքներում Իսրայելի իշխանությունը. գրում է ermenihabe-ը:

«52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձրունքներում: Դրանք չափազանց կարևոր ստրատեգիական նշանակություն ունեն Իսրայելի անվտանգության և տարածաշրջանային կայունության պահպանման համար»։

Սպիտակ տան ղեկավարի վերոնշյալ գրառմանն անդրադարձել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Քալընը մասնավորապես ասել է, որ այդ հայտարարությամբ ամերիկյան ղեկավարությունը փաստորեն աջակցում է Իսրայելի «զավթողական» քաղաքականությանը: Ըստ նրա՝ Թրամփն իր այդ  հայտարարությամբ  ավելի է խորացնելու արաբա-իսրայելական հակամարտությունը:

Իսկ Չավուշօղլուն Twitter-ում այդ կապակցությամբ գրառել է.

«Տարածքային  ամբողջականությունը  միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից է։ Միջազգային իրավունքներին հակասող Իսրայելի գործողություններն օրինականացնելու ԱՄՆ-ի ջանքերը կհանգեցնեն բռնության աճին տարածաշրջանում: Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը»։

Հետաքրքրական է, որ Թրամփը նման  հայտարարություն է անում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ԱՄՆ կատարելիք այցից առաջ։

Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքները խնդրահարույց տարածք է Սիրիայի և Իսրայելի միջև։ Դրանց մեծ մասը 1967թ. արաբաիսրայելական պատերազմից հետո վերահսկվում է Իսրայելի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքային միավորը: