Օլիմպիադաների անցկացումը կարևոր իրադարձություն է կրթական օրացույցում. ԿԳ նախարար

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում այսօր տեղի է ունեցել «Մաթեմատիկա» առարկայի դպրոցականների օլիմպիադայի հանրապետական փուլի բացման արարողությունը, որին մասնակցել է Հայաստանի և Արցախի 5-12-րդ դասարանի 295 աշակերտ:

«Շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է. «Ձեզանից յուրաքանչյուրը մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցած 100 աշակերտից առաջինն է: Մաղթում եմ, որ ձեր մյուս 99 ընկերները հաջորդ տարի ավելի լավ ցուցանիշներ արձանագրեն և նույնպես մասնակցեն հանրապետական փուլին: Անցած տարի մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում մենք շատ լավ արդյունքներ ենք արձանագրել. այս տարի այդ արդյունքն առնվազն պետք է կրկնենք, եթե ոչ՝ բարելավենք: Ձեր ընկերները խոսում էին այն մասին, որ երազանքը կարևոր է: Կարծում եմ, որ ձեր մի մասի երազանքն արդեն կատարվել է, քանի որ օլիմպիադայի հանրապետական փուլին եք մասնակցում, բայց յուրաքանչյուր իրականացած երազանքից հետո պետք է այլ մեծ նպատակներ դնել, ավելի շատ երազել, քանի որ առանց այդ մեծ երազի՝ գիտելիքն ուղղակի ինքնանպատակ է: Իսկ երբ կա այդ մեծ երազը և գիտելիքը, այն իրացնելու հնարավորությունն ավելի մեծ է դառնում»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շատ է կարևորում օլիմպիադաների անցկացումը և այն իրադարձություն է համարում կրթական օրացույցում: Նախարարը հույս է հայտնել, որ մրցույթը կկազմակերպվի պատշաճ մակարդակով, և լավագույնները տեղ կզբաղեցնեն հաղթողների պատվանդանին, իսկ նրանց մի մասը կմասնակցի միջազգային օլիմպիադային:

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանն իր հերթին տեղեկացրել է, որ վերջին տարիներին Հայաստանի օլիմպիական թիմերը, առավել ևս «Մաթեմատիկա» առարկայի թիմը հաջող ելույթներ են ունենում միջազգային օլիմպիադաներում: «6 մասնակցից առնվազն 4-ի դեպքում մշտապես ունեցել ենք մեդալներ: Անցած տարի ևս մեկ ռեկորդային ցուցանիշ արձանագրեցինք. բոլոր 6 մասնակիցներն արժանացան մեդալների՝  2 արծաթե և 4 բրոնզե: Վստահ եմ, որ այս տարի ևս կունենանք բարձր ցուցանիշներ»,-նշել է նա՝ տեղեկացնելով, որ 7 առարկաների գծով առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին այս տարի մասնակցել է շուրջ 60 հազար աշակերտ, որոնցից 30 հազարը՝ մաթեմատիկայի օլիմպիադային: Նրանցից  295 աշակերտ է մասնակցում հանրապետական փուլին, այսինքն՝  մոտավորապես 1 տոկոսը:

Նշենք, որ 2019թ. մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայում»,- ասված է հաղորդագրությունում: