«Մայբախի» վարորդի համար 5000 դրամ տուգանքը կանխարգելող որևէ էֆեկտ չի տալիս. պատգամավորը թանկարժեք մեքենաների համար տուգանքի բարձր շեմ է ցանկանում սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանն առաջարկում է խախտումներով ավտոմեքենա վարող վարորդներին տուգանել ըստ մեքենայի արժեքի: Օրինակ, եթե վարորդներից մեկը վարում է 50 հազար դոլար արժեցող մեքենա, իսկ մյուսը՝ 5, բայց անում են նույն խախտումը` վճարեն տարբեր գումարներ:

Պատգամավորը կարծում է, որ թանկարժեք մեքենաներ վարող անձանց համար խնդիր չէ հարկ եղած դեպքում խախտում անելը, քանի որ տուգանքի համար նախատեսված մի քանի հազար դրամ վճարելը մեծ գումար չէ:

««Մայբախի» վարորդի համար հինգ հազար դրամ տուգանքը կանխարգելող որևէ էֆեկտ չի տալիս, պատկերացնենք, որ նա խաչմերուկն անցնելիս պետք է որոշում կայացնի՝ խախտում իրականացնի՞, թե՝ ոչ: Իր մտքում կլինի հինգ հազար դրամը վճարելը և որոշումը կլինի անցնելու օգտին: Մենք խոսում ենք տուգանքների հաճախականությունը քչացնելու մասին: Եթե մի վարորդի համար X գումարը շատ մեծ է, որը պետք է աշխատի տասը օրում, մեկ ուրիշի համար դա աննկատ գումար է: Շատ քաղաքացիներ նաև բողոքում են, որ ամենաշատ խախտումներն անում են տաքսիները: Այո, դա կա, դա խնդիր է, այդ խնդիրն էլ պետք է լուծել»:

Վիկտոր Ենգիբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գաղափարը դեռ նախագծի չի վերածվել: Ֆեյսբուքում ծավալած քննարկումների արդյունքում առայժմ փորձում է հասարակական կարծիքին ծանոթանալ:

«Մեծ մասը դեմ է, ինչը խոսում է այն մասին, որ պետք է ավելի զգուշավոր լինել այս նախագծի հետ: Շատերն էլ կողմ են, շատերն էլ այլ առաջարկներ են անում»,- ասում է նա:

Factor.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ արդյոք կա վիճակարգրություն, որ հիմնականում խախտումներն անում են թանկարժեք մեքենաների վարորդները, և, եթե նրանց համար տուգանքի շեմը բարձրացվի, ապա նրանք ըստ կարգի կվարեն ավտոմեքենաները: «Նման վիճակագրության ես չեմ տիրապետում, բայց մենք բոլորս ականատես ենք լինում, որ հատկապես երեկոյան ժամերին, կան մեծ արագությունով սլացող թանկարժեք մեքենաներ: Սա հուշում է, որ տեսանկարահանող սարքերն, արագաչափերը կանխարգելող դեր չեն խաղում: Եթե դու ունես 20 հազար հավելյալ դրամ, որը քեզ պետք չի, անում ես խախտումը, վճարում ես գումարը: Սա պետության համար անընդունելի է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան