Այսօր «արևների» միջազգային օրն է․ պետք է կոտրել դաունի համախտանիշ ունեցողների նկատմամբ կարծրատիպերը և գնահատել նրանց ներուժը

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի անդամ երեխաներին ու ծնողներին. փոխանցում են ՀՀ ՄԻՊ-ից:

«Արման Թաթոյանը նշել է, որ պետք է կոտրենք դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ առկա կարծրատիպերն իրազեկման միջոցով և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանց կարողությունները:

Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատել նրանց ներուժը և բացառել որևէ տեսակի մեկուսացում:

Մարդու իրավունքների պաշտպանը Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու տարածքում ծանոթացել է երեխաների հետ, զրուցել նրանց նախասիրությունների, առօրյայի մասին, ինչպես նաև նրանց նվիրել իրենց իրավունքներին վերաբերող գրքույկ և գրենական պիտույքներ:

Նույն  օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի անդամների հետ:

Ծնողներն ու ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը բարձրացրել են մեր երկրում Դաունի համախտանիշով մարդկանց խնդիրները սկսած կարծրատիպերից, անվճար բուժօգնություն ստանալու հարցում առկա վարչարարությունից մինչև նրանց կարողությունների զարգացման ուղղությամբ աշխատող մասնագետների պակասից:

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է իր պատրաստակամությունը բարձրացված խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշվում է Դաունի համախտանիշով մարդկանց օր: 21 թիվը պատահական չի ընտրվել. չտրոհվող 21-րդ քրոմոսոմն է պատճառը, որ առաջացնում է այս համախտանիշը:

 

Դաունի համախտանիշն առաջին անգամ նկարագրել է գիտնական Ջոն Լենգդոն Դաունը՝ 1866 թվականին։ Վիճակագրության համաձայն, 700-800 նորածնից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Համախտանիշը կախված չէ ծնողների կենսակերպից, նրա առողջությունից, սննդից, բարեկեցությունից, ազգությունից։

Հայաստանում չկա միասնական վիճակագրություն նման համախտանիշ ունեցող անձանց վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: