Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակը խաթարում է երեխաների կրթության իրավունքը․ ՄԻՊ

Լուրեր

03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
03.09.2026 | 19:29
Մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և փայփայում ենք, որ խաղաղությունը շարունակական լինի. ՀՀ նախագահը՝ Չեխիայի նախագահին
03.09.2026 | 19:14
ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը «գերմանա-ռուսական մշակութային կապերի դարաշրջանի ավարտն է»․ Գյոթեի ինստիտուտի նախագահ
03.09.2026 | 19:00
Փաշինյանն օպորտունիստ է․ այսօր ԵՄ-ին հաճո քաղաքականություն է վարում, վաղն իրավիճակ փոխվի՝ կդառնա պրոռուսական․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 18:46
Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը
03.09.2026 | 18:35
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար
03.09.2026 | 18:28
Քրեական վարույթ է նախաձեռնվել «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ
03.09.2026 | 18:26
Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
03.09.2026 | 18:16
Կառավարությունը նոր վարկ կվերցնի // ՌԴ-ի հետ քննարկվում է «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ-ի հատուկ հանձնարարությամբ երեկ Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոց գործուղված աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների, աշակերտների ինչպես նաև դպրոցում այդ պահին գտնվող Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Այցի համար հիմք են հանդիսացել ինչպես Պաշտպանի մշտադիտարկման արդյունքները, այնպես էլ բողոքները:

«Առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ նորանշանակ տնօրենը դպրոց աշխատանքի անցնելու հաջորդ օրը հանդիպել է փոխտնօրենին և առաջարկել է, որ հրաժարվի փոխտնօրենի պաշտոնից, սակայն շարունակի աշխատել որպես ուսուցիչ: Տնօրենի խոսքով՝ փոխտնօրենը համաձայնել է աշխատել որպես ուսուցիչ, սակայն հաջորդ օրը դպրոցի գործավարը հրաժարվել է կազմել փոխտնօրենի աշխատանքից ազատման և այլ աշխատանքի տեղափոխման հրամանի նախագիծը, իսկ ուսուցիչները սկսել են բողոքել տնօրենի որոշման դեմ և հրաժարվել են աշխատել իր հետ:

Դպրոցի ուսուցիչները նշել են, որ փոխտնօրենը եղել է ճնշված վիճակում, և այդ պատճառով է համաձայնվել տեղափոխվել այլ աշխատանքի, իսկ իրենք հորդորել են փոխտնօրենին մնալ նույն աշխատանքում։ Ըստ ուսուցիչների՝ երեխաները նույնպես պահանջում են, որ նոր տնօրենը հրաժարվի իր պաշտոնից, իսկ շատ ծնողներ պատրաստ են իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոց, եթե խնդիրը լուծում չստանա:

Մարդու իրավունքների պաշտպանի համար դպրոցում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, քանի որ դրա հետևանքով խաթարվում է երեխաների՝ Սահմանադրությամբ երաշխավորված կրթության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանն այն համոզված դիրքորոշման է, որ պետությունը կոնկրետ իրավիճակում պարտավոր է առավելագույն ջանքեր գործադրել երեխաների սահմանադրական իրավունքի իրացումը երաշխավորելու համար, քանի որ դա է պահանջում երեխայի լավագույն շահը:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել Կրթության և գիտության նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ինչպես նաև Ոստիկանություն՝ յուրաքանչյուրին իր իրավասությանն առնչվող հարցերով:

Մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի ուշադրության ներքո պահել Ավշարի դպրոցի հետ կապված իրադարձությունները՝ համագործակցելով բոլոր կողմերի հետ և իր իրավասության սահմաններում աջակցելով իրավիճակի հանգուցալուծմանը:

Հիշեցնենք, որ դպրոցում իրականացվող դասադուլի և գործադուլի հետ կապված Պաշտպանին են հասցեագրվել բողոքներ, ինչպես նաև ահազանգով տեղեկություն է փոխանցվել, որ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո դպրոց են այցելել ոստիկանության ծառայողներ»,- ասված է հաղորդագրությունում: