Թերեզա Մեյը ԵՄ-ին խնդրել է հետաձգել Brexit-ը

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ԵՄ-ին խնդրել է հետաձգել Brexit-ը: Բրիտանական կառավարությունն այն մինչև հունիսի 30-ը հետաձգելու մասին պաշտոնական հարցում է ուղարկել ԵՄ-ին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ես գրել եմ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին՝ տեղեկացնել այն մասին, որ Մեծ Բրիտանիան խնդրում է մինչև հունիսի 30-ը հետաձգել Brexit-ը»,- խորհրդարանում ասել է Մեյը:

Վարչապետը հավելել է, որ բրիտանական կառավարության նպատակը նախկինի պես խորհրդարանում Բրյուսելի հետ կնքված համաձայնագրի նախագծի հաստատումն է, որը հաստատվել է ԵՄ-ի նոյեմբերյան գագաթնաժողովում և երկու անգամ մերժվել Համայնքների պալատի կողմից:

Նախարարների կաբինետը մտադիր է երրորդ քվեարկությունը կազմակերպել: «Որպես վարչապետ՝ ես պատրաստ չեմ Brexit-ի ժամկետը հետաձգել հունիսի 30-ից ավելի»,- ընդգծել է Մեյը:

Նախապես ծրագրվում էր, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից վերջնականապես դուրս կգա մարտի 29-ին: