Ղազախստանի խորհրդարանը մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան վերանվանելու մասին օրինագիծ ընդունեց

Լուրեր

07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
Բոլորը
Ղազախստանի խորհրդարանի զույգ պալատները մարտի 20-ի համատեղ նիստում ընդունել է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան վերանվանելու մասին օրինագիծը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Խորհրդարանի վերին և ստորին պալատների պատգամավորներն առաջարկվող փոփոխություններին միաձայն կողմ են քվեարկել՝ նախագիծը քննարկելով առաջին և երկրորդ, վերջնական ընթերցմամբ:

Այսպիսով՝ օրենքն ընդունված է համարվել և ուղարկվել նախագահին՝ ստորագրման:

Նշենք, որ Ղազախստանի մայրաքաղաքը վերանվանելու նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել հենց նորանշանակ նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը՝ «հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը հավերժացնելու» նպատակով:

Հավելենք, որ մարտի 19-ին նախագահի պաշտոնից Նուրսուլթան Նազարբաևի հրաժարական տալուց հետո այսօր երդվել և երկրի նախագահի լիազորությունները ստանձնել է Ղազախստանի Սենատի խոսնակ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը: Միաժամանակ, այսօր Սենատի խոսնակ է ընտրվել Նազարբաևի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան: