Ո՞ւմ էր ուղղված Նիկոլ Փաշինյանի՝ «Հանգիստ նստեք տեղներդ» ելույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ուզում մանրամասներ ներկայացնել այն մասին, թե «բանակը թալանածների» դեմ ինչ քրեական գործեր կան հարուցված։
«Նախաքննության գաղտնիք հրապարակելու կապակցությամբ լրատվամիջոցներից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել, հիմա ուզում եք իմ դեմ էլ քրեական գործ հարուցվի՞»,- մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի հիշեցմանը, որ պարբերաբար ինքը հայտարարում է այն մասին, որ ԼՂ բանակցություններում չի կարող ներկայացնել Արցախը, քանի որ չունի նման մանդատ, Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, արդյոք նման մոտեցում ունի՞ նաև արցախյան ներքաղաքական ու մասնավորապես՝ կադրային քաղաքականության հարցում, քանի որ Արցախի ՊԲ ղեկավար կազմի մի շարք փոփոխություններ, որոնք հաջորդեցին վերոնշյալ ելույթին, շատերի բնորոշմամբ այդ ելույթի տրամաբանական շարունակությունն էին, Փաշինյանն ասաց. «Այլ բան է` ես կարող եմ ներկայացնել, թե չեմ կարող ներկայացնել, ուրիշ բան է` մենք գործընկեր ենք, թե չէ. մենք գործընկեր ենք աշխարհի այլ երկրների հետ, բայց դա չի նշանակում, որ կարող ենք ներկայացնել մեկս մյուսին։ Արցախի Հանրապետության հետ մեր հարաբերությունները չափազանց կարևոր են, և մենք ամեն ինչ անում ենք և կանենք, որ այդ հարաբերությունները լինեն կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված»։
Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան