Վայոց ձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք արտադրող 4 ընկերության գործունեություն

Լուրեր

12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
Բոլորը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է տարեսկզբից սկսած պետական վերահսկողության միջոցառումները զովացուցիչ ըմպելիքների շուկայում. այս ընթացքում արդեն ուսումնասիրություն է կատարվել 34 տնտեսվարողի մոտ: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:

Հաշվի առնելով ամենօրյա հսկողության արդյունքներն ու առկա տեղեկատությունը՝ Ծառայությունը մասնավորապես վերահսկողություն է իրականացնում Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունների մոտ՝ Ա/Ձ Արտակ Գևորգյան, Ա/Ձ Խաժակ Ենոքյան, Ա/Ձ Մուրադ Հովսեփյան, Ա/Ձ Արգամ Ասլանյան:

Պետական վերահսկողության շրջանակներում վերը նշված բոլոր տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են ինչպես սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներ, այնպես էլ՝ մակնշմանը և համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ:

Քանի որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով,  արտադրամասերում առկա բոլոր խմբաքանակների իրացումը կասեցվել է, միաժամանակ՝ տրվել են իրացման ցանցերում գտնվող ամբողջ արտադրանքի և արտադրատեսակների հետ կանչի կարգադրագրեր. չորս տնտեսվարողի արտադրական գործընթացն էլ կասեցվել է:

Կասեցված ապրանքանիշներն ու արտադրամասերում առկա քանակներն են. «Գետափ»՝ 1 լ տարողությամբ 47 շիշ (արտադրող Ա/Ձ Արտակ Գևորգյան), «Սառնաղբյուր»՝ 1 և 1.5 լ տարողությամբ 86 շիշ (արտադրող Ա/Ձ Խաժակ Ենոքյան), «Եղեգիս»՝ 1 և 1.5 լ տարողությամբ 200 շիշ  (արտադրող Ա/Ձ Մուրադ Հովսեփյան), «Ձորն Անուշ»՝ 0.5 լ տարողությամբ 115 շիշ  (արտադրող Ա/Ձ Արգամ Ասլանյան): Դրանցից իրականացվել են նմուշառումներ և տրվել լաբորատոր փորձաքննության, արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

Հաշվի առնելով արձանագրված խախտումների բնույթը՝ սպառողներին զգուշացնում ենք՝ չգնել վերը նշված արտադրողների արտադրանքը մինչև տնտեսվարող սուբյեկտները չվերացնեն խախտումները. այդ մասին կհայտարարվի լրացուցիչ: