Դեղորայքը խիստ սահմանափակ է․ Մադինայի բուժքույրը նախարարի խորհրդականին բողոքեց բուժկետի պայմաններից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
Բոլորը

Մադինայի բուժկետում չունենք տարրական բժշկական գործիքներ, առաջին օգնության դեղորայք, որպեսզի կարողանանք բուժօգնություն ցույց տալ: «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում. առողջապահական ասպեկտը» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Հովհաննես Հարությունյանին դժգոհեց Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բուժաշխատող Տաթևիկ Հայրապետյանը:

«Մեզ տրամադրում են որոշակի դեղորայք, բայց շատ սահմանափակ: Ասում են՝ միջոցներն այդքան են: Շատ քիչ է»,- հավելեց բուժաշխատողը:

Ի պատասխան՝ Հովհաննես Հարությունյանը խոստացավ, որ հենց այսօր կփորձի զբաղվել դեղորայքի կամ բուժպարագաների հարցով:

Տաթևիկ Հայրապետյանն էլ հավելեց, որ Մադինայի բուժկետում երկու բուժքույր է աշխատում, բայց գրանցված է մեկ հաստիք. «Աշխատավարձը կիսում ենք երկուսիս: Ունենք 1.200 բնակիչ, 147 երեխա՝ դպրոցում: Մի տասը տարի առաջ, բնակիչների նույն թվի պարագայում, մեզ մոտ աշխատում էր հինգ բուժքույր»:

Նախարարի խորհրդականն ասաց, որ աշխատավարձի բարձրացում նախատեսում են, սակայն հստակ սահմանաչափ չնշեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան