Զինվոր է մահացել
ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել: Լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հարցին՝ ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը, ռազմական գերատեսչության մամուլի խոսնակը պատասխանեց, որ ավելի ուշ պաշտոնական հաղորդագրությամբ մանրամասներ կհայնտնեն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ զինծառայողը կապիտան է, և դեպքը եղել է իր առանձնասենյակում:
Թե ինչ հանգամանքներում է մահացել պայմանագրային զինծառայողը, առայժմ պարզել չհաջողվեց:
Շողիկ Գալստյան