Հայաստանի կառավարության հետ քննարկվում է 2,7 մլրդ դոլարի 89 ներդրումային ծրագիր. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

2019 թվականի փետրվարին, 2018-ի նկատմամբ, Հայաստանում հիպոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, ու այսօրվա դրությամբ, երկրում վարկավորման ծավալն աճել է 30 տոկոսով ու մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուզում է նկարագրել այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան կյանքի վրա: «Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր, սա, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատմանը, նոր աշխատատեղերի բացմանը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին առկա է 89 ներդրումային ծրագիր 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարի ծավալով: «Այդ ծրագրերից 42-ը՝ 774 մլն ԱՄՆ դոլար  ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաև մարտի 23-ին կայանալիք համապետական մաքրությանը: «Ես ինքս էլ մասնակցելու եմ, կմասնակցեմ նախապես չհայտարարված որևէ բնակավայրում, վիզուալ առումով ամենամեծ պրոբլեմներից մեկը աղբի համատարածության պրոբլեմն է: Կհամարեմ, որ երկրում հեղափոխական փոփոխություններ են եղել, երբ որ մեր երկիրը ազատենք աղբից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան