Առանց դատավճռի գույքի բռնագանձման միջոցով կարելի է ոչնչացնել նրան, ով դուրդ չի գալիս. Վարդան Բոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ

– Պարո՛ն Բոստանջյան, Կառավարության կողմից Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է մի շարք ապրանքների ակցիզային դրույքաչափերի բարձրացում, եկամտային հարկի դրույքաչափի նվազեցում ընդամենը 1.830 աշխատողների համար, Երևանից դուրս միկրոբիզնեսի չհարկում և այլն։ Այս փոփոխությունները նպաստելո՞ւ են տնտեսական հեղափոխությանը:

– Ես դեռ չեմ կարող ասել՝ նպաստելո՞ւ են, թե՞ ոչ: Այդուհանդերձ, կարծում եմ, որ այդ փոփոխություններում պոպուլիզմն անհրաժեշտից շատ է։ Եկամտային հարկի համահարթեցումը ոչ մասնագետներին կարող է թվալ բավականաչափ նվազում, բայց այդ քայլերով մենք պետական մուտքերը չենք կարող ապահովել այնքան, որքան պետք է պետական գործառույթներն ապահովելու համար։ Կտրուկ իջեցնում ենք մուտքերը, բայց փոխհատուցելու համար բարձրացնում ենք ակցիզային հարկը։ Մյուս կողմից՝  համահարթեցման դեպքում փոքր եկամուտ ունեցող մարդկանց մոտ ոչինչ չի փոխվում, փոխարենը նրանց համար առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ կթանկանան։ Եվ ստացվում է, որ նոր դժվարություններ ենք ստեղծում նրանց համար, ում ուզում էինք օգնել։ Իսկ ակցիզային հարկով հարկվողները ՓՄՁ սուբյեկտներն են, որոնք չունեն մեծ եկամուտներ։

– Եկամտային հարկի համահարթեցման դեպքում բյուջե չի մուտքագրվելու 27.5 մլրդ դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այդ գումարը կմնա մարդկանց մոտ, կներդրվի տնտեսության մեջ և կնպաստի տնտեսության զարգացմանը։ Վարչապետը նաև հավելել էր, թե կենսաթոշակները 5.000 դրամով բարձրացնելու համար անհրաժեշտ է 30 մլրդ դրամ, ինչն առայժմ չկա, կամ էլ՝ Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար 9 մլրդ դրամ է պետք: Տնտեսության զարգացման տեսանկյունից 5.000 դրամով թոշակների բարձրացո՞ւմը, ԶՈւ-ում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնե՞լը, թե՞ 1.830 աշխատողների եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելն է ավելի արդյունավետ։

– Այդ բոլոր խնդիրները հարցի համալիր լուծում չեն։ Տնտեսության մեջ նման երևույթները պահանջում են համակողմանի վերլուծություն, ընդհանուր խնդիրների բացահայտում և դրանց լուծման միաժամանակյա համալիր մոտեցում։ Դրանք բացակայում են։

– Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել, թե ավելի քան 11 հազար նպաստառու ամիսը 100 հազար դրամ և ավելի «վարկ է փակում»: Եվ նրանց նպաստի վրա պետությունը տարեկան 4.5 մլրդ դրամ է վճարում։ Վարչապետը զուգահեռաբար նշել էր, որ Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար 9 մլրդ դրամ է անհրաժեշտ։ Եվ հարց էր բարձրացրել՝ այդ նպաստառուները պե՞տք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ։ Որքանո՞վ է ճիշտ այս հարցադրումը:

– Նպաստառու դասակարգումը վատ ինստիտուտ է, քանի որ մարդը դադարում է իր մեջ ռեզերվներ փնտրելուց: Նա աստիճանաբար հոգեբանորեն հայտնվում է մի վիճակում, որ իրեն թող պահեն։ Ընդհանրապես, դա վատ բան է։ Մարդիկ պետք է աշխատեն, իհարկե, պետությունն էլ պետք է աշխատելու հնարավորություն ստեղծի։ Ինչ վերաբերում է ԶՈւ-ում աշխատավարձերի բարձրացմանը, մենք գտնվում ենք բարդ իրավիճակում, և մեր անվտանգության ապահովման համար կանգնած մարդիկ պետք է ստանան մի գումար, որով կարողանան գոնե իրենց ընտանիքների ամենահասարակ խնդիրները լուծել: Հակառակ պարագայում՝ նրանք չեն կարողանա ամբողջ հոգով նվիրվել իրենց գործին:

– Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքային խումբ է ձևավորվել, ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար։ Ինչպե՞ս եք գնահատում այդ նախաձեռնությունը։

– Վատ եմ գնահատում, ցանկալի չէ, որ նման բան լինի: Դա սուբյեկտիվ բնույթ է կրում, և դրա անվան տակ կարելի է ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր դուրդ չեն գալիս։ Ամբողջ աշխարհում աքսիոմատիկ ձևով ամրագրված է սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Սեփականության իրավունքի պաշտպանությունը պետք է Սահմանադրության ընդգծված նորմ դառնա։ Իսկ դու այնպիսի ինստիտուտ ստեղծիր քո երկրում, որ անօրինական ձևով սեփականություն չձևավորվի: Եվ հետ դառնալ ու ասել, թե քանի որ չես կարողանում ապացուցել, որ փիղ չես, ուրեմն արժանի ես գնդակահարման։ Իմ համոզմամբ՝ ովքեր կիրառեն այդ ինստիտուտը, հայտնվելու են կոտրած տաշտակի առջև։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան