Այնպես չէ, որ իրենց բողոքի ակցիաները մեզ ստիպելու են, որ ասենք այ մեր պահած գումարը եկեք հանենք և խնդիրը լուծենք. Արմավիրի մարզպետ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Այսօր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի դպրոցի մուտքը փակած և բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ հանդիպման ժամանակ շարունակել են պնդել, որ չեն պատրաստվում ընդունել նրա առաջարկն ու իրենց վթարային բնակարաններից ժամանակավորապես տեղափոխվել այլ շենք: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Համբարձում Մաթևոսյանը՝ անդրադառնալով բնակիչների խնդրին ու մարզպետարանի կողմից առաջարկված լուծումներին:

«Մենք առաջարկել ենք ժամանակավորապես տեղափոխվել այլ համայնք կամ այլ շենք, սակայն նրանք մերժեցին: 2015 թվականին 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի 7 ընտանիքին հատկացվել է գումար՝ 6 մլն 600 հազար դրամ, և այսօր ակցիա իրականացրած բնակիչները պահանջում են իրենց խնդրին նույն լուծումը տալ՝ 6 մլն դրամ հատկացնել: Սակայն ես այսօր բնակիչներին ասել եմ, որ որևէ մեկը չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել, որ նրանց ևս հատկացվելու է այդ չափի գումար, որովհետև բնակարանների շուկայական արժեքը փոփոխության է ենթարկվել»,-ասաց մարզպետը։

Համբարձում Մաթևոսյանի փոխանցմամբ՝ խնդրի լուծմանը կարող են հասնել միայն Կառավարության որոշմամբ:

«Այնպես չէ, որ իրենց բողոքի ակցիաները մեզ ստիպելու են, որ մենք ասենք՝ այ մեր պահած գումարը հանենք և խնդիրը լուծենք»,- ասաց Մաթևոսյանը՝ շեշտելով, որ խնդրի ուղղությամբ Կառավարության հետ քննարկումները շարունակվում են, և հարցը միայն Լենուղու վթարային շենքերին չի վերաբերում, նման վթարայնության շենքեր կան մարզի մի շարք այլ համայքներում ևս։

Հարցին ի պատասխան՝ այսինքն բնակիչների հետ վերջնական լուծման չե՞ն եկել և չի բացառվում, որ նրանք վաղն առավոտյան բողոքի ակցիան վերսկսե՞ն, Համբարձում Մաթևոսյանը հույս հայտնեց, որ առավոտյան դպրոցի մուտքերը որևէ մեկը չի փակի և ակցիաներ տեղի չեն ունենա:

Աղավնի Սուքիասյան