Կառավարություն գնալու և այսօր դպրոցի մուտքը փակելու իմաստը չեմ հասկանում․ Արմավիրի մարզպետը՝ Լենուղիում ստեղծված լարված իրավիճակի մասին

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

Վաղ առավոտից լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Լենուղի համայնքում․ ժամը 08։00-ից դպրոցի մուտքը փակել են համայնքի 4-րդ կարգի վթարային շենքի 20-ից ավելի  բնակիչներ և արգելել ուսուցիչներին և աշակերտներին մուտք գործել դպրոց։ Նրանցից յուրաքանչյուրը պահանջում է իրեն տրամադրել 6-7 մլն դրամ գումար, որպեսզի կարողանան նոր բնակարան ձեռք բերեն։

Դպրոցի մուտքը բացվեց միայն ոստիկանական գործողությունների արդյունքում և չնայած դրան՝ բնակիչները շարունակում են պնդել, որ բողոքի նմանատիպ ակցիաները կրկին կիրականացնեն, քանի դեռ իրենց խնդրին լուծում տրված չէ։

Factor.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ այսօր պատրաստվում է ընդունել բողոքի ակցիա իրականացրած բնակիչներին և լսել նրանց:

«Նման հանդիպումներ թեև էլի են եղել, նրանց առաջարկվել են լուծումներ․ օրինակ առաջարկել ենք վթարային շենքից դուրս գալ և տեղափոխվել ամբուլատորիայի շենք կամ այլ շինություն, մինչև կարողանանք  խնդիրը լուծել, սակայն հրաժարվել են։ Ուրբաթ օրը գնացել էին Կառավարություն, երկուշաբթի օրը՝ դպրոց են փակել: Ես պարզապես դրա իմաստը չեմ հասկանում․ չէ՞ որ խոսքը գնում է յուրաքանչյուրի համար 6-7 մլն դրամ հատկացնելու մասին, իսկ մարզպետարանը նման բյուջե չունի»,-ասաց Մաթևոսյանը՝ նշելով, որ այսօր բողոքի ակցիա իրականացրած բնակիչների հետ փորձելու է գտնել լուծման եզրեր՝ կանխելու համար վաղը նրանց կողմից կրկին դպրոցի մուտքը փակելու և դասապրոցեսը խաթարելու հնարավոր փորձերը։

Բողոքի ակցիա իրականացրած բնակիչների և մարզպետի հանդիպման մանրամասներն՝ ավելի ուշ։

Աղավնի Սուքիասյան