ԱՄՆ-ի հայ երիտասարդները հավաքվել էին Վաշինգտոնում. VOA

Լուրեր

28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
Բոլորը

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում ավարտվեց Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կազմակերպած երիտասարդ առաջնորդների եռօրյա հավաքը, որի ընթացքում հայազգի երիտասարդները ծանոթացան Վաշինգտոնում աշխատելու հեռանկարներին. գրում է VOA-ն:

Հավաքի նպատակն է՝քոլեջների եւ բուհերի ուսանողների մոտ առաջ բերել հետաքրքրություն Վաշինգտոնի նկատմամբ, նշում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արամ Համբարյանը.

«Մենք ունենք երիտասարդ հայերին Վաշինգտոնում աշխատանք գտնելու հարցում աջակցելու ավելի քան տասնամյա փորձ»:

Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակն իր ծրագրերի միջոցով հայ երիտասարդներին Վաշինգտոնում սկզբնական շրջանում տրամադրում է նաեւ անվճար կացարան եւ հոգում սննդի ծախսերը: Ծրագրի մասնակից Անի Կարապետյանի խոսքով, ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում երիտասարդներին.

«Հայ մասնագետները եւ շրջանավարտները աջակցություն են ստանում Վաշինգտոնում աշխատանք գտնելու համար եւ դրա հետ մեկտեղ ծրագիրը հնարավորություն է տալիս հայերին ներգրավվելու ազգային խնդիրների մեջ եւ ազգային խնդիրներն առաջ տանելու Միացյալ Նահանգների մայրաքաղաքում»:

Վաշինգտոնում աշխատող երիտասարդ հայ մասնագետներով հզորանում է նաեւ Հայաստանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանն անցած ծրագրի եզրափակիչ միջոցառմանը հայտարարեց Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը: Նոր Հայաստանը ձեր կարիքն ունի եւ Ամերիկայի հայ համայնքը կամուրջ է երկու պետությունների միջեւ, նշեց նա.

«Հայ-ամերիկյան հարաբերությունները շատ կարեւոր են Հայաստանի համար, հատկապես մեր երկրի համար այս կարեւորագույն շրջանում: Մեր անկախացումից հետո անցած 27 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ ժողովրդավարացման ամուր աջակիցն է եղել»:

Միջոցառմանը մասնակցելու համար Բոստոնից Վաշինգտոն ժամանած միջազգային հարաբերությունների ուսանող Գայանե Խալիկյանն աշխատում է ԱՄՆ-ում հիմնադրված «քույրիկներ» կայքում, որի նպատակն է աջակցել հայ կանանց իրավունքների պաշտպանությանը:

«Հայ նկարիչների արվեստի գործերի օգնությամբ մենք փորձում ենք տարածել կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեր ուղերձը: Դա մեր կարծիքով ավելի ազդեցիկ կարող է լինել»:

Նման տաղանդավոր հայ երիտասարդների բազմությունն իրոք տպավորիչ եւ ոգեշնչող է, նշում է հանրահայտ Politico հանդեսի խմբագիր Չարլի Մահթեսյանը.

«Ինձ նման մեկի համար շատ կարեւոր է տեսնել, որ հաջորդ սերունդը ոտքի է կանգնում, որ այն հավատարիմ է մեր արժեքներին եւ որ մեր գաղափարները փոխանցվում են վստահելի ձեռքերի»:

​