«Չենք կարող ընդունել երկակի ստանդարտներն ու երկերեսանիությունը». Չավուշօղլուն՝ Եվրամիության մասին

Լուրեր

28.09.2026 | 12:40
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
Բոլորը

4 տարի դադարից հետո իրականացվել է Թուրքիա-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ ՖԵդերիկա Մոգերինին, ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը. գրում է ermenihaber-ը:

Նիստից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոգերինին հայտարարել է․ «Որպես թեկնածու երկիր և կարևոր գործընկեր՝ մենք կարևորում ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները։ Թուրքիա-ԵՄ համագործակցությունը կարևոր է ոչ միայն փախստականների հարցի համար, այլև Սիրիայում քաղաքական լուծում գտնելու համար»։

Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է․ «Համագործակցության խորհրդի նիստում քննարկեցինք Թուրքիայի բանակցությունների գործընթացը և անդրադարձանք առկա իրավիճակին։ Մենք շեշտեցինք, որ Թուրքիան վճռական է եվրաանդամակցության հարցում։ Թուրքիան լուրջ է վերաբերում ԵՄ-ից ստացվող քննադատություններին։ Բայց մենք չենք կարող ընդունել երկակի ստանդարտներն ու երկերեսանիությունը»։

Միևնույն ժամանակ Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիային տրամադրվող ֆինանսական աջակցության կրճատումը անլուրջ մոտեցում է։ Ըստ նրա՝ դա Թուրքիային որևէ տնտեսական վնաս չի տա, սակայն կասկածի տակ է դնում ԵՄ-ի անկեղծությունը։ Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի ընդունի Եվրոպական խորհրդարանի հաստատած որոշումը, նույնիսկ եթե այդ որոշումը խորհրդի տեսքով է։