Կար բանավոր մեղադրանք, որ ես պայմանավորվել եմ իշխանությունների հետ՝ ռեկտոր դառնալու համար․ ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն՝ իր ազատման հրամանի մասին

Լուրեր

02.04.2026 | 12:54
Վատ ա, շատ վատ ա, չկա ոլորտ, որին սա չվերաբերվի. նայեք՝ աշխարհի որ տեղում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:45
Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից․ Դատախազությունը չի բողոքարկել նրա խափանման միջոցը վերացնելու որոշումը
02.04.2026 | 12:43
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 12:34
«Թրամփի ուղու» համաձայնագիրը խախտել է 1828թ-ից գործող հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ
02.04.2026 | 12:25
Փաշինյանը «Զայեդ»-ի 500 000 դոլարը կտա պետությանը // Կես դար անց առաքելություն է մեկնել Լուսին․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 12:21
Գերագույն հոգևոր խորհրդի անդամը՝ սինոդ ստեղծելու Պոլսո Հայոց պատրիարքի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:17
Գործակալը հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է եղել Էդուարդ Սպերցյանի ծառայություններով
02.04.2026 | 12:12
Սահմանադրությունը մենյու չէ, որից ընտրում են հարմար կերակրատեսակներ․ Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:05
Կառավարությունում «մոռացել են» քառօրյա պատերազմի մասին․ նիստում չհարգեցին զոհերի հիշատակը
02.04.2026 | 11:58
Մենք էներգառեսուրսներով հարուստ երկիր ենք, դա արևն է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:47
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
02.04.2026 | 11:36
Այո՛, խոսել եմ Փաշինյանի հետ. Շահրամանյանն արձագանքում է վարչապետի մեղադրանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:30
Օվերչուկ․ ՌԴ-ին առաջարկվել է վաճառել հայկական երկաթուղու կոնցեսիան
02.04.2026 | 11:20
Եկեղեցականներ են հրավիրվել ԱԺ լսումներին, սակայն չեն եկել․ նամակ են ուղարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:12
Պետություն-եկեղեցի հարաբերությունների առնչությամբ ԱԺ հայտարարության վերաբերյալ լսումներ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել է աշխատանքից։

Գևորգյանն ազատվել է իր նկատմամբ անվստահություն հայտնելու հիմքով։

Factor.am-ի հետ զրույցում աշխատանքից ազատված Գեղամ Գևորգյանն ասաց, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, իսկ իր ազատման հրամանում Աշխատանքային օրենսգրքին որևէ հղում չկա:

«Կան ինչ-որ անհասկանալի հղումներ ՄԻԵԴ-ի որոշումներին, ասվում է, որ իբրև թե վերացել է վստահությունը պրոռեկտորի և ռեկտորի միջև, բայց չկա նշված, թե ո՞ր պրոռեկտորի»,- նշեց Գևորգյանը։

Վերջինիս խոսքով՝ Աշխատանքային օրենսգրքի 122 հոդվածով հստակ սահմանված են անվստահություն հայտնելու դեպքերը․«Սահմանված երեք հոդվածներն են՝ նյութական չարաշահումներ, նյութականի համար պատասխանատու չեմ, մանկավարժական գործողությունների ժամանակ անհարիր արարք թույլ տալը, որը դժվար է ինձ կպցնել, և երրորդը՝ կոմերցիոն գաղտնիք հրապարակելը։ Իսկ ԵՊՀ-ում ամեն ինչ բաց է․ ճանճը տզզում է՝ համացանցում դնում են՝ բացառությամբ այս հրամանի։ Այնպես որ, այդ երեք հոդվածներից որևէ մեկի տակ ինձ խցկելն անհնար է»։

Հարցին՝ արդյոք ցանկություն ունեցել է ԵՊՀ ռեկտոր դառնալու, ինչպես ավելի վաղ գրել էր մամուլը, Գեղամ Գևորգյանն արձագանքեց․ «Եթե նույնիսկ ենթադրենք, որ ես ուզում եմ կամ աշխատում եմ դրա համար, որևէ պախարակելի բան կա՞ դրանում»։

Ճշտող հարցին՝ կապ տեսնո՞ւմ է մամուլում շրջանառված լուրի և իր աշխատանքից ազատման հրամանի միջև, Գևորգյանը պատասխանեց․«Իհարկե՛, այո, նախ ասեմ, որ այդ գրված հոդվածն ինձ թվում է, որ պատվիրված էր։ Մյուս կողմից, կար բանավոր մեղադրանք, որ ես պայմանավորվել եմ իշխանությունների հետ ռեկտոր դառնալու համար։ Տրվել են մարդկանց անուններ, որոնց մեջ կային ինձ համար անծանոթ մարդիկ կամ նաև այնպիսիք, որոնց վեց ամիս է չեմ տեսել»:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ պատրաստվում է իր ազատման հրամանը վիճարկել դատարանում։

Գեղամ Գևորգյանի ազատման հրամանը՝ ստորև

Աղավնի Սուքիասյան