Այս պահին շատ կարևոր է խորհրդարանների հետ կապերի համար նախադրյալների և հիմքերի առկայությունը. Աշոտ Ղուլյանը՝ Եվրոպա կատարած այցի արդյունքներով

Լուրեր

18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:00
ՌԴ-ից մեծ կախվածության ունենք, բայց թշնամանքին և հարաբերություն խզելուն կողմ չենք, այլ ունենալ ճիշտ գործընկերություն․ Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:49
Ինժեներ՝ 70 հազար դրամ աշխատավարձով․ ինչ է հայտարարագրել «Ալյանս»-ի առաջին համարը
18.05.2026 | 20:36
Էժանի մեկը, կաշառակեր, գետինը մտնես ծախված ստահակ․ Փաշինյանը՝ Փոստանջյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:25
Աշխարհում մահապատիժների թիվը հասել է 1981թ. ի վեր ամենաբարձր մակարդակին. Իրանն առաջատարն է. Amnesty International
18.05.2026 | 20:13
«Ռոսկոսմոսը» սկսել է գովազդներ տեղադրել հրթիռների վրա, որով հարյուր միլիոնավոր ռուբլիներ է վաստակում
18.05.2026 | 20:00
Ատելության սերմանումը ահաբեկչության, զենքի կիրառման կարող է բերել․ անգամ Հոկտեմբերի 27-ին այս կարգի թշնամանք չկար․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 19:47
392 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լևոն Շիրինյանը
Բոլորը

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից փոխանցում են, որ մարտի 15-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի  ասուլիսը՝ Նիդեռլանդներ և Բելգիա կատարած այցի և տեղի ունեցած հանդիպումների արդյունքների մասին:

Խորհրդարանի ղեկավարն առանձնացրել է այցի հիմնական ուղղությունները. Նիդեռլանդներում Ներկայացուցիչների պալատի մի խումբ պատգամավորների հետ հանդիպում, Եվրոպական խորհրդարանում կազմակերպված «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով ու հանդիպում Եվրախորհրդարանի պատգամավորների  հետ, մասնակցություն «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության ամենամյա համաժողովին և հանդիպումներ Նիդեռլանդներում և Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների հետ:

Աշոտ Ղուլյանը հանդիպումների և միջոցառումների կազմակերպման համար երախտագիտություն է հայտնել  ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախբին ՝ Գասպար Կարապետյանի ղեկավարությամբ, «Թուֆենկյան» հիմնադրամին և Նիդեռլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանին:

Ասուլիսին ԱԺ նախագահը պատասխանել է Արացախի հետ բարեկամական խմբերում ու շրջանակներում չընդգրկված եվրոպացի պատգամավորների՝ Արցախի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորությունների, Եվրոպական խորհրդարանի կողմից այլատյացության՝ մասնավորապես հայատյացության կանխման ուղղությամբ կիրառվող գործիքակազմի և բանակցային գործընթացի վրա Ադրբեջանում տարածված հայատյացության ազդեցության վերաբերյալ լրագրողների առաջադրած հարցերին:

Պատասխանելով Արցախի խորհրդարանի՝ մի շարք այլ երկրների խորհրդարանների հետ ունեցած ինստիտուցիոնալ հարաբերությունների և տարածաշրջանային փոխակերպումներով պայմանավորված` դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցրին՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ այս պահին շատ կարևոր է խորհրդարանների հետ կապերի համար նախադրյալների և հիմքերի առկայությունը:

«Զարգացման հեռանկարները հիմնականում կախված են խմբերի ու նրանց ղեկավարների ակտիվությունից և համատեղ գործողություններից: Այս պահին տարվում են աշխատանքներ՝ բարեկամական խմբերի և շրջանակների նիստերը պարբերական դարձնելու և նրանց գործունեությունը կոնկրետ ծրագրերի վրա կենտրոնացնելու ուղղությամբ»,– նշել է խորհրդարանի ղեկավարը: