Քանի միլիոն դրամի սոցաջակցություն է հատկացվել անապահովներին․ Մայր Աթոռն ամփոփել է 2018 թ․ գործունեությունը

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ամփոփել է 2018 թվականի գործունեությունը: Դրա վերաբերյալ ներկայացված ամփոփ տեղեկագրից պարզ է դառնում, որ «2018 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության ընդհանուր թիվը եղել է 756, որոնցից 52-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 52-ը՝ ծայրագույն վարդապետ և վարդապետ, 28-ը` աբեղա, 499-ը` քահանա, 131-ը` սարկավագ: Անցյալ տարի ձեռնադրվել է 19 ամուսնացյալ քահանա և 35 սարկավագ, կատարվել է նաև մասնավոր վարդապետության աստիճանների 4 տվչություն: Արտերկրում ուսանող եկեղեցականների թիվը համալրվել է երեքով»:

Նույն տվյալների համաձայն՝ Մայր Աթոռի բաժիններում և ենթաբաժիններում անցյալ տարի աշխատել է 1.142 աշխարհական և հոգևորական անձ:

Հոգևոր-կրթական հաստատություններում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում ու Քահանայից պատրաստման եռամյա լսարանում ընդհանուր թվով 160 սան է ուսանել:

Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօռնեկեան հանրակրթական դպրոց»-ի 35 դասարաններում ուսանում է 519 աշակերտ, «Էօռնեկեան մանկապարտեզ» է հաճախում 42 երեխա, իսկ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում և Դավթյան Օրիորդաց վարժարանում (Հնդկաստան) ուսանում է 76 աշակերտ:

2018 թ. Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման կողմից կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց թվում՝ «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցել է 20 երկիր ներկայացնող շուրջ 600 եկեղեցասեր երիտասարդ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 2018թ. շարունակել է իր առաքելությունը սոցիալական ծառայությունների ոլորտում՝ մասնավոր ուշադրություն դարձնելով հասարակության կարիքավոր խմբերին՝ փախստականներին, սիրահայերին, ազատամարտիկներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, տարեցներին, ուսանողներին և հիվանդներին:

Մասնավորապես, շուրջ 650 ընտանիքի ցուցաբերվել է դրամական և նյութական օգնություն՝ 60.496.384 ՀՀ դրամի չափով, անխափան աշխատել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գործող 5 բարեգործական ճաշարանները, որտեղ սնունդ են ստանում շուրջ 900 անապահով քաղաքացիներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սոցիալական ծառայությունների բնագավառում, ընդհանուր առմամբ, իրականացրել է 360.070.173 ՀՀ դրամի բարեգործական և սոցիալական ծրագրեր, այդ թվում՝ աջակցության ծրագրեր հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին, երկրաշարժից տուժած ընտանիքներին, սահմանամերձ շրջանների 9 քահանաների, մանկատների, արյան լեյկոզով տառապող փոքրիկների, հաշմանդամ երեխաների և ավտովթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների ընտանիքների: